486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնում աճուրդի է հանվում դերասան Քոլին Ֆերտի դիմանկարը՝ պարոն Դարսիի դերում
11:12
21 Հունվարի 2009

Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում պարոն Դարսիի դերում հայտնի բրիտանացի դերասան Քոլին Ֆերտի դիմանկարը չորեքշաբթի Լոնդոնում բարեգործական աճուրդի է հանվում, ասվում է «Բոնհեմս» (Bonhams) աճուրդի տան տարածած տեղեկատվության մեջ։

Գեղանկարը պատրաստվել էր հատուկ «Հպարտություն և նախապաշարմունք» հեռուստաֆիլմի նկարահանումների համար, որն էկրաններին է հայտնվել 1995 թ.-ին։ Հեռուստադիտողների շրջանում անհավանական հաջողություն վայելող հինգսերիանոց կինոնկարը Ֆերտին համընդհանուր ճանաչում բերեց։

Դիմանկարը հայտնվում է ֆիլմի չորրորդ դրվագում, երբ գլխավոր հերոսուհի Էլիզաբեթ Բենեթը հորեղբոր և հորաքրոջ հետ հայտնվում է Դարսիների կալվածքում՝ տիրոջ բացակայության ժամանակ, և տնային տնտեսուհին նրանց է ցույց տալիս տունը։

«Բոնհեմսում» ներկայացված դիմանկարը գնահատվել է 7 հազ. ֆունտ ստեռլինգ։ Դիմանկարի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Oxfam բարեգործական կազմակերպություն և փախստականների հետ աշխատող Southampton and Winchester Visitors Group կազմակերպություն։

Նկարի հետ ներկայացված է նաև Քոլին Ֆերտի նամակը, որտեղ նա նկարագրում է դիմանկարի վրա ընթացող աշխատանքն ու բնօրինակի հետ նմանության հասցնելուն ուղղված ջանքերը։

«Նկարի կյանքը սկսվել է շատ անհաջող լուսանկարի հետ ունեցած հեռավոր նմանությունից։ Եթե որևէ մեկը նկարը ռենտգենային վերլուծության ենթարկի, ապա կերպարի հղկման և վերամշակման բավականին բարդ և այժմ չնկատվող գործընթաց կբացահայտի», - ասվում է նամակում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։