486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ջորջ և Լորա Բուշերին Տեխասում 25 հազ. մարդ է դիմավորել
10:39
21 Հունվարի 2009

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն իր տիկնոջ՝ Լորայի հետ երեքշաբթի երեկոյան վերադարձել է Տեխաս, որտեղ Միդլենդ ժամանելիս և հանդիպման հանդիսավոր արարողության ժամանակ նրանց դիմավորել է ավելի քան 25 հազ. մարդ, տեղեկացրել են ABC և CBS հեռուստաընկերությունները։

Միդլենդում է անցել Բուշի մանկությունը, և այն տանը, որտեղ նա մեծացել է, այժմ բացվել է «Ջորջ Բուշի մանկության թանգարանը»։ Միդլենդում Բուշը ծանոթացել է իր ապագա տիկնոջ՝ Լորայի հետ, և հենց այս քաղաքում ութ տարի առաջ՝ 2001 թ.-ի հունվարին, տեխասցիները հանդիսավոր կերպով ճանապարհել են ԱՄՆ նոր նախագահին Վաշինգտոն։

«Ես շատ շնորհակալ եմ, որ դուք եկել եք ողջունելու մեզ տուն վերադառնալիս», - հավաքվածներին է հայտարարել Միդլենդում ջերմ ընդունելությունից ակնհայտորեն հուզված այժմ արդեն ԱՄՆ նախկին նախագահը։ Բուշն իր հայտարարության մեջ ասել է, որ «միշտ արել է այն, ինչ ճիշտ է համարել»։

«Իմ որոշումների դատավորը կլինի պատմությունը, սակայն երբ այսօր առավոտյան ես դուրս եկա Ձվաձև աշխատասենյակից, ես հեռացա՝ հավատարիմ մնալով նույն արժեքներին, որոնց ես հավատարիմ էի ութ տարի առաջ Վաշինգտոն մեկնելիս։ Երբ ես վերադառնամ տուն և նայեմ հայելու մեջ, ես չեմ ափսոսա նրանից, ինչ կտեսնեմ այնտեղ, բացառությամբ, միգուցե, ճերմակ մազերից», - ընդգծել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։

Միդլենդի ժամանման արարողությունից հետ Բուշը մեկնել է Ուեկո, որտեղ նրան ևս դիմավորել է ավելի քան երեք հազար մարդ։ Ուեկոյից Բուշը մեկնել է Քրոուֆորդի մոտ գտնվող իր ռանչոն։ Ռանչոյից բացի Ջորջ և Լորա Բուշերն այժմ նոր տուն ունեն Դալլասի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում, որտեղ տեղական համալսարանի տարածքում Բուշը ծրագրում է բացել իր նախագահության գրադարանը, իր նախագահության թանգարանը, ինչպես նաև քաղաքագիտական կենտրոն, որոնց բացումը կկայանա 2013 թ.-ին։

Անցած շաբաթ Բուշի արխիվը բերվել է Դալլաս երկու տրանսպորտային ինքնաթիռներով և 14 բեռնատար-տրեյլերներով։ Արխիվը կտեղակայվի ժամանակավոր վայրերում մինչ կբացվի ԱՄՆ 43-րդ նախագահի գրադարանն ու թանգարանը։

Երեքշաբթի կեսօրին Վաշինգտոնում պաշտոնական երդմակալության ժամանակ ԱՄՆ 44-րդ նախագահը դարձավ Բարաք Օբաման։

Օբամայի երդմակալությանը ներկա էր 1-2 միլիոն մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։