478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլացի ֆուտբոլիստ Կական որոշել է մնալ «Միլանում». Բեռլուսկոնի
18:00
20 Հունվարի 2009

Բրազիլացի ականավոր ֆուտբոլիստ Կական, ով 2007 թ.-ին «Աշխարհի լավագույն խաղացող» (մրցանակը՝ «Ադամանդե գնդակ») կոչմանն էր արժանացել, կշարունակի մնալ «Միլան» ֆուտբոլային ակումբի շարքերում, երկուշաբթի ուշ երեկոյան հեռուստահաղորդումներից մեկի եթերից հեռախոսով հայտարարեց Իտալիայի վարչապետ, «Միլան» ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին։

Կական «Մանչեստր Սիթիի» գլխավոր նպատակն էր հունվար ամսի տրանսֆերտային պատուհանի ընթացքում։ Իտալական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, «Սիթին» մոլորակի 2007 թ.-ի լավագույն ֆուտբոլիստի համար 100 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկել (շուրջ 111 մլն եվրո), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Եթե գերգործարքը կայանար, ապա ֆուտբոլային տրանսֆերների համաշխարհային ռեկորդն ավելի քան երկու անգամ կգերազանցվեր։ Այն բանից հետո, երբ 2001 թ.-ին Մադրիդի «Ռեալը» 46 մլն ֆունտ վճարեց «Յուվենտուսի» կիսապաշտպան Զինեդին Զիդանին ձեռք բերելու համար, դեռևս ոչ մի ակումբ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար այդպիսի գումար չի վճարել։   

Սակայն երկուշաբթի երեկոյան Բեռլուսկոնին, ելույթ ունենալով իտալական հեռուստատեսությամբ, հայտարարեց, որ Կական «Միլանում» մնալու վճռականություն է հայտնել։  

«Երբ նա ասաց, որ նախընտրում է մնալ, ինձ չթվաց, որ նա զղջում է ավելի բարձր աշխատավարձի կորստի համար... Ես տեսա, որ նա գնահատում է այն սերն ու կապվածությունը, որով նրան շրջապատել են մեր երկրպագուները վերջին երկու օրը։ «Ես ասացի «Փառք Աստծուն», և մենք գրկախառնվեցինք»,- հայտարարեց Բեռլուսկոնին։  

«Սիրտը հաղթեց բանականությանը»,- որոշումն այսպես մեկնաբանեց «Միլանի» կառավարիչ Ադրիանո Գալիանին։ «Տիֆոզիները ևս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնեն նախագահ Բեռլուսկոնիին այս տնտեսական ջանքի համար»,- նշեց նա։  

Օրերս Իտալիայում լուրեր էին պտտվում, որ Կակայի գործակալները դիմել են «Միլանի» ղեկավարությանը իրենց խնամարկյալի տարեկան աշխատավարձը բարձրացնելու առաջարկով, որն առանց այն էլ 9 մլն եվրո է կազմում։ Կակայի գործող պայմանագիրը «Միլանի» հետ սպառվում է 2013 թ.-ին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:
17:53
01 Հուլիսի 2017
Թաիլանդում հսկայամողեսը կերել է զբոսաշրջիկին
Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։