483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Գազայի հատված
15:59
20 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեքշաբթի ժամանել է Գազայի հատված, որը նոր է վերապրել իսրայելական ռազմական օպերացիայի երեք շաբաթը, ՌԻԱ Նովոստիին են հայտնել նրան ուղեկցող անձինք։

Գազայի համար դա միջազգային առաջնորդի առաջին այցն է առնվազն 2007 թվականի ամռանից, երբ անկլավում իշխանությունն անցավ ՀԱՄԱՍ շարժմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պան Գի Մունը Գազա է մտել Իսրայելի սահմանով և մեկնել քաղաքի ՄԱԿ-ի շտաբ։ Գլխավոր քարտուղարի այցի ծրագիրը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա չի ծրագրում հանդիպումներ միջազգային հանրության զգալի հատվածի կողմից բոյկոտի ենթարկվող ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ։

Գազայի հատվածից բացի, Պան Գի Մունը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կայցելի Իսրայել, այդ թվում՝ հարավային Սդերոտ քաղաքը, որը պաղեստինցի հրթիռայինների սիրելի թիրախն է։

Ռազմական գործողությունները դադարեցվել են կիրակի, երբ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հայտարարեցին հրադադարի մասին։ Երեք շաբաթվա ընթացքում զոհվեց 13 իսրայելցի և ավելի քան 1,3 հազար պաղեստինցի, նրանց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ։

Բազմիցս կրակի էին ենթարկվում ՄԱԿ-ի աշխատակիցներ և օբյեկտներ Գազայի հատվածում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (ՄԱՕԿԳ) գլխավոր գրասենյակն ու պահեստը, ինչպես նաև ՄԱՕԿԳ դպրոցները, որոնք պատսպարան էին դարձել անկլավի ավելի քան 40 հազար բնակիչների համար։ Այդ դպրոցներից մեկում միանգամից զոհվել է 30 պաղեստինցի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։