481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Օբամայի երդման արարողությունը ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեքը կլինի. հեռուստատեսություն
11:25
20 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Բարաք Օբամայի երդմակալությունն ու երդման հանդիսավոր արարողությունները ամենաթանկարժեքը կլինեն ԱՄՆ պատմության մեջ, քանի որ դրանց ծախսերը կարող են գերազանցել 160 միլիոն դոլարը, տեղեկացրել է CNN հեռուստաընկերության վերլուծական ծառայությունը։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, 2004 թ.-ին Ջորջ Բուշի երկրորդ երդմակալությունն արժեցավ 57 միլիոն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս տարի ԱՄՆ դաշնային կառավարության ծախսերը միայն կկազմեն շուրջ 49 միլիոն դոլար, CNN հեռուստաընկերությանը տեղեկացրել է Սպիտակ տան բյուջեի և մենեջմենտի հարցերի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Աբիգեյլ Թաները։

Վաշինգտոնի քաղաքապետը, ինչպես նաև ԱՄՆ մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող Մերիլենդ և Վիրջինիա նահանգների նահանգապետերը Սպիտակ տուն համատեղ նամակ են ուղել, որտեղ տեղեկացրել են, որ Օբամայի երդմակալության համար իրենց ծախսերը կկազմեն, ընդհանուր առմամբ, մոտ 75 միլիոն դոլար։

Օբամայի երդմակալության համար Նախագահական ինաուգուրացիայի կոմիտեի ծախսերը կազմում են շուրջ 45 միլիոն դոլար, իսկ ԱՄՆ Կոնգրեսի Համատեղ երդմակալության կոմիտեի ծախսերը՝ 1,2 միլիոն դոլար, հաղորդում են հեռուստաընկերության վերլուծաբանները, որոնց տվյալներով 160 միլիոն դոլար և ավելի չափով գումարը ԱՄՆ 44-րդ նախագահի երդման արարողության անցկացման ծախսերի բավականին պահպանողական գնահատականն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: