+10
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Դանիայի վարչապետը կամ Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը. թերթ
14:03
19 Հունվարի 2009

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առավել հնարավոր թեկնածուներն են Դանիայի վարչապետ Ֆոգ Ռասմուսենը և Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին, երկուշաբթի գրում է «Սուար» թերթը։

ՆԱՏՕ-ի ներկա ղեկավարի՝ 2004թ. հունվարին պաշտոնը ստանձնած հոլանդացի Յաապ դե Հոոպ Սխեֆերի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 31-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Երկու առավել հաճախ հիշատակվող թեկնածուներն են Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը և Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին, ով ավելի վաղ զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը»,- գրում է թերթը։

Թերթը, մասնավորապես, նշում է, որ Ռասմուսենի, ով ժամանակին կողմ էր ԱՄՆ-ի մուտք գործելուն Իրաք, ամանորյա խոսքի կենտրոնական թեման դարձավ ՆԱՏՕ-ի ներկայությունը Աֆղանստանում, իսկ «երիտասարդ գայլի»՝ 45-ամյա Սիկորսկու թեկնածությանը, ով «Սուարի» տվյալներով, հակառուսական դիրքորոշում ունի, աջակցում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Հրատարակության կարծիքով, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու ավելի մեծ հնարավորություններ ունի Դանիայի վարչապետը. նա գերազանցում է իր հնարավոր հակառակորդին ՆԱՏՕ-ի՝ անգլերենից հետո երկրորդ պաշտոնական լեզվի՝ ֆրանսերենի իմացության մակարդակով։

Հենց Ֆրանսիան է պնդում, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ազատ տիրապետի «Մոլյերի լեզվին», գրում է թերթը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։