486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բուշը երկրին է դիմել հրաժեշտի հեռուստաուղերձով
10:45
16 Հունվարի 2009

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երկրին է դիմել հրաժեշտի հեռուստաուղերձով, որի ժամանակ պատմել է իր նախագահության մասին, շնորհակալություն հայտնել ամերիկացիներին վստահության համար և լավագույն ցանկություններն է հղել ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Հունվարի 20-ի կեսօրին Բուշը վայր է դնում ԱՄՆ նախագահի լիազորությունները՝ ամերիկյան նորագույն պատմության մեջ ունենալով ժողովրդականության ամենացածր վարկանիշներից մեկը։

«Ինչպես մյուսները, ովքեր ինձնից առաջ զբաղեցրել են այս պաշտոնը, ես բախվել եմ ընկրկումների հետ, և կան բաներ, որոնք ես այլ կերպ կանեի, եթե դրա համար հնարավորություն ստանայի։ Այնուամենայնիվ ես միշտ գործել եմ՝ ելնելով մեր երկրի լավագույն շահերից։ Ես հետևել եմ իմ խղճին և արել այն, ինչ ճիշտ եմ համարել», - հայտարարել է Բուշը։

Սպիտակ տան Արևելյան հյուրասրահից հեռարձակվող Բուշի հեռուստաուղերձը հեռարձակվում էր ԱՄՆ-ի բոլոր առաջատար հեռուստաընկերություններով և ռադիոկայաններով։

«Ամերիկան պետք է պահպանի իր բարոյական պարզությունը։ Ես հաճախ եմ պատմել ձեզ բարու և չարի մասին։ Այս ամենի պատճառով որոշ մարդիկ անհարմարություն էին զգում, սակայն բարին ու չարը գոյություն ունեն աշխարհում, և նրանց միջև փոխզիջում չի կարող լինել», - հայտարարել է Բուշը։

Միաժամանակ նա հայտարարել է «Ամերիկայի նկատմամբ իր հաստատակամ հավատի մասին»։

«Մենք բախվել ենք վտանգի և փորձությունների հետ, և դրանք մեզ ապագայում դեռևս սպասում են, սակայն մեր մարդկանց քաջությամբ և  իդեալների նկատմամբ հավատով մեր հզոր երկիրը երբեք չի հոգնի, չի ընկրկի և երբեք ձախողում չի կրի», - հայտարարել է Բուշը։

Իր հեռուստաուղերձում նա շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին նախագահության ութ տարվա համար։ «Այսօր ես լի եմ երախտագիտությամբ։ Ես շնորհակալություն եմ հայտնում ամերիկացի ժողովրդին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար», - հայտարարել է Բուշը։

Ելույթում նա խոսել է իր վարչակազմի ձեռքբերումների մասին, մասնավորապես, 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։

«Վերջին յոթ տարվա ընթացքում ստեղծվել է Ներքին անվտանգության նոր նախարարություն։ Վերափոխվել են զինված ուժերը, հետախուզության միությունն և ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո)։ Մեր երկիրը ՝ ահաբեկիչներին հետևելու, նրանց ֆինանսները սառեցնելու և դավադրությունները կանխելու նոր գործիքներ ունի», - տեղեկացրել է Բուշը։

«Այս բոլոր որոշումների նկատմամբ ընթանում են լեգիտիմ բանավեճեր, սակայն արդյունքների նկատմամբ երբեմնի բանավեճեր չեն կարող լինել. ավելի քան յոթ տարվա ընթացքում Ամերիկայի տարածքում նոր ահաբեկչություն տեղի չի ունեցել», - իր հրաժեշտի ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահի լիազորությունները վայր դնող Բուշը։

Բուշը նաև ջերմորեն է խոսել Սպիտակ տան նոր ղեկավար Բարաք Օբամայի մասին, որն ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ի կեսօրին։

«Սա ողջ ազգ համար հույսի և հպարտության պահ է, և ես միանում են բոլոր ամերիկացիներին՝ լավագույնը մաղթելով ընտրված նախագահ Օբամային, նրա տիկնոջը՝ Միշելին և նրանց երկու չքնաղ դուստրերին», - հայտարարել է Բուշը։

Բուշի ելույթից առաջ ԱՄՆ նախագահի օգնական Էդ Գիլեպսին Սպիտակ տանը լրագրողներին հաստատել է, որ Բուշի այսօրվա հեռուստաուղերձը ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա վերջին հրապարակային ելույթն է։

«Սա ավարտն է, հարցազրույցների և ելույթների վերջակետը, քանի որ նա այլևս հրապարակային հանդես չի գալու մինչ այն պահը, երբ երդմակալության օրը կողջունի ընտրված նախագահ Օբամային Սպիտակ տան հյուսիսային թևում», - ասել է ԱՄՆ նախագահի օգնականը։

Ուրբաթ Բուշն իր ընտանիքի հետ կմեկնի քաղաքից դուրս գտնվող իր պաշտոնական նստավայր՝ Քեմփ-Դևիդ (Մերիլենդ նահանգ), որտեղ կանցկացնի երկու օր մինչ Վաշինգտոն վերադառնալը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Դանա Պերինոն հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է, որ երկուշաբթի Բուշին ժամանակ է տրամադրված, որպեսզի նա կարողանա զանգեր ընդունել և հրաժեշտ տալ համաշխարհային առաջնորդներին, որոնք նման խնդրանք են հղել։ Բուշի նախագահական լիազորությունների վերջնաժամկետն է հունվարի 20-ի կեսօրը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։