482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Բեն Լադենի ֆիզիկական ոչնչացումն այլևս գերակայություն չէ ԱՄՆ-ի համար. Օբամա
12:35
15 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ոչնչացումն ԱՄՆ-ի հիմնական նպատակներից չէ, կարծում է ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման, հինգշաբթի գրում է Times թերթը։

Օբամայի կարծիքով, ԱՄՆ-ի անվտանգության ապահովմանը կարելի է հասնել «Ալ-Քաիդա» ահաբեկչական ողջ կազմակերպությունը փախուստի մեջ պահելու միջոցով։

Օբաման ընդունել է, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդը նախկինի պես «թիվ մեկ սպառնալիքն» է ԱՄՆ անվտանգության համար։

«Իհարկե նախընտրելի կլիներ նրան բռնել կամ սպանել», - ասել է ընտրված նախագահը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սակայն եթե նա գտնվում է մեկուսացման մեջ՝ «ինչ-որ տեղ քարանձավում և նույնիսկ չի կարողանում կապ հաստատել իր գործակալների հետ, ապա մենք կհասնենք նպատակին՝ պաշտպանելով Ամերիկան», - կարծում է Օբաման։

ԿՀՎ-ի տվյալներով, ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը թաքնվում է Պակիստանի սահմանամերձ շրջաններում և այլևս «Ալ-Քաիդայի» ամենօրյա վերահսկում չի իրականացնում։

ԿՀՎ-ի տնօրեն Մայքլ Հայդենի խոսքերով, սակայն, բեն Լադենի ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է լուրջ սպառնալիք լինել ԱՄՆ-ի համար։ «Ալ-Քաիդան» իր ազդեցությունն է տարածում Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, սակայն Արևմուտքի համար բոլոր սպառնալիքները ելնում են աֆղանապաղեստինյան սահմանից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։