483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի վերաբերյալ արտակարգ նիստ կանցկացնի
11:15
15 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի կազմակերպության Նյու-Յորքի գրասենյակում արտակարգ նիստ կգումարի՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետ, լրագրողներին տեղեկացրել է Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկե Իևեսը։

Նրա խոսքերով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոքմանը որոշում է ընդունել արտակարգ նիստ գումարել մի շարք երկրների՝ այդ թվում նաև Չմիանալու շարժման խմբի խնդրանքով, որի կազմում են 118 պետություններ։

Նրա խոսքերով, կայանալիք արտակարգ նիստի օրակարգը նշված է «Օկուպացված Արևելյան Երուսաղեմի և պաղեստինյան մյուս օկուպացված տարածքներում Իսրայելի անօրինական գործողությունները» ձևակերպմամբ։

Իսրայելն արդեն երրորդ շաբաթն է, ինչ Գազայի հատվածում գրոհայինների դեմ գործողություններ է անցկացնում, որոնց զոհ է դարձել արդեն ավելի քան հազար պաղեստինցի և 13 իսրայելցի։ Արշավի հիմնական նպատակ է հայտարարված  իսրայելական տարածքների հրթիռակոծման ու Գազայի հատվածում զենքի մաքսանենգության դադարեցումը։

Իևեսը պարզաբանել է, որ շատ պետություններ, մասնավորապես, Մալազիան, Ինդոնեզիան, Սիրիան ու Վենեսուելան Գլխավոր ասամբլեայի նախագահին արտակարգ նիստի անցկացման վերաբերյալ պաշտոնական գրավոր խնդրանք են ուղղել։ Եվս մի շարք երկրներ, այդ թվում նաև Չմիանալու շարժման անդամ-երկրները, նույն խնդրանքով բանավոր են դիմել նախագահին։

Իևեսը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կրկին կոչ է արել՝ անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։