481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Վատիկանն արգելել է ամերիկացի ճիզվիտին դասավանդել և հրապարակել աստվածաբանական տեքստեր
13:35
14 Հունվարի 2009

Վատիկանի դավանաբանության միաբանությունը պաշտոնապես արգելել է ԱՄՆ-ից կաթոլիկ աստվածաբան, ճիզվիտ Ռոջեր Հեյթին (Roger Haight) դասավանդել և հրապարակել աստվածաբանական տեքստեր, հաղորդում է CNA ամերիկյան գործակալությունը։

Արգելքի պատճառը Հեյթի հրապատարակումներն են, որոնց մեջ նա կասկածի տակ է դրել Քրիստոսի և Սուրբ Երրորդության աստվածային ծագումը, ինչպես նաև Եկեղեցու դերն ու մարդու փրկության մասին ուսմունքի որոշ դրույթներ։

Ճիզվիտների միաբանության ղեկավարությունը հաստատել է քահանա Ռոջեր Հեյթի նկատմամբ արգելքի առկայությունը՝ միաժամանակ նշելով, որ վատիկանյան գործընթացը դեռևս շարունակվում է և Հեյթի աստվածաբանության վերաբերյալ վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ։

Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Դավանաբանության միաբանությունը մատնանշել է ամերիկացի աստվածաբանի 2000 թ.-ին լույս տեսած «Հիսուսը. Աստծո խորհրդանիշ» (Jesus: Symbol of God) գրքում տեղ գտած ուսմունքային սխալները։ Դեռևս 2005 թ.-ին Հեյթին արգելված էր աստվածաբանություն դասավանդել եկեղեցական կրթական հաստատություններում։ Այդ պատճառով մինչ վերջերս նա աշխատում էր Նյու Յորքում գտնվող Միջեկեղեցական քրիստոնեական թեմական դպրոցում։

Դավանաբանության միաբանության նոր արգելքն արդեն վերաբերում է աստվածաբանության դասավանդման ցանկացած պրակտիկային։

Ինչպես CNA գործակալությանը տեղեկացրել են Նյու Յորքի ճիզվիտների գավառից, քահանա Ռոջեր Հեյթն ամբողջովին հնազանդվել է Դավանաբանության միաբանության որոշմանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։