484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2008 թ.-ի լավագույն ֆուտբոլիստ
12:14
13 Հունվարի 2009

Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով ճանաչվել է 2008 թ.-ի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հերթական մրցանակը 23-ամյա բրազիլացին ստացավ երկուշաբթի՝ Ցյուրիխում կայացած հատուկ գալա-արարողության ժամանակ՝ ՖԻՖԱ-ի անդամ-երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների շրջանում անցկացված հարցման արդյունքներով։ Դեկտեմբերին Ռոնալդուն արժանացել էր  «Ոսկե գնդակի», որը «Ֆրանս Ֆուտբոլ» ֆրանսիական պարբերականի կողմից հիմնադրված հեղինակավոր մրցանակ է։

ՖԻՖԱ-ի մրցանակի համար Ռոնալդուի հետ մրցում էին անցյալ տարվա մրցանակակիր բրազիլացի Կական («Միլան»), ինչպես նաև արգենտինացի Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), իսպանացիներ Ֆերնանդո Տորեսը («Լիվերպուլ») և Քսավին («Բարսելոնա»)։

«Մանչեսթերի» կազմում Ռոնալդուն հաղթել է Անգլիայի 2008 թ.-ի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում՝ 2007/08 սեզոնում իր ակումբի կազմում խփելով ֆանտաստիկ 42 գոլ։ Նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչում ստացած երկրորդ պորտուգալացին է։ Առաջինը 2001 թ.-ին եղել է Լուիշ Ֆիգուն, ով իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Բարսելոնայում» և Մադրիդի «Ռեալում»։

2008 թ.-ի լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել բրազիլացի Մարթան, ով այս մրցանակին է արժանանում երրորդ տարին անընդմեջ։ Մրցանակին նաև հավակնում էին բրազիլացի Կրիշտիանան, գերմանուհիներ Բիրգիտ Պրինցն ու Նադին Անգերերը և անգլուհի Քելլի Սմիթը։ Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի կոչումը շնորհվում է 18-րդ անգամ։ Առաջին անգամ է, որ կոչման հավակնում էին միանգամից հինգ թեկնածուներ, ավելի վաղ ՖԻՖԱ-ն նախապես առաջադրում էր միայն երեք թեկնածու։

1991 թ.-ին առաջինը լավագույնների ցանկում էր գերմանացի Լոտար Մատթեուսը։ Այդ ժամանակից ի վեր արարողության ամենահաջողակ մասնակիցներն էին բրազիլացիները. այս երկրի ֆուտլբոիստները, ռեկորդ սահմանելով, ՖԻՖԱ-ի կողմից լավագույնն են ճանաչվել ութ անգամ՝ Ռոնալդո (1996, 1997, 2002), Ռոնալդինիո (2004, 2005), Ռոմարիո (1994), Ռիվալդո (1999) և Կակա (2007)։

Երեք անգամ տիտղոսը բաժին է ընկել ֆրանսիացի Զինեդին Զիդանին (1998, 2000, 2003)։ Երկու անգամ լավագույնն են ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչներ Ռոբերտո Բաջիոն (1993) և Ֆաբիո Կանավարոն (2006)։ Մեկ անգամ լավագույնն են ճանաչվել Նիդեռլանդների (Մարկո վան Բաստեն, 1992) և Լիբերիայի (Ջորջ Վեա, 1996) ներկայացուցիչները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։