482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ֆիդելն այլևս չի կարողանա հայտնվել հրապարակային միջոցառումների. Չավես
15:11
12 Հունվարի 2009

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կարծում է, որ վերջին հիվանդությունից հետո Ֆիդել Կաստրոն այլևս չի կարողանա մասնակցել պաշտոնական հրապարակային միջոցառումների:

«Ցավոք, մենք գիտենք, որ այլևս երբեք չենք տեսնի քաղաքի փողոցներով վաղ առավոտյան քայլող և ժողովրդի հետ շփվող Ֆիդելին՝ զինվորական համազգեստով: Նման բան այլևս երբեք չի լինի, դա կմնա միայն մեր հիշողության մեջ»,- ասել է Ուգո Չավեսը՝ ելույթ ունենալով «Ալլո, նախագահ» հետուստահաղորդմանը:

Վենեսուելայի նախագահը, ով Ֆիդելին «հայր, եղբայր, ուսուցիչ ու ընկեր» է անվանում, հայտարարել է, որ չէր էլ կարող պատկերացնել անգամ, որ 2006 թվականի հուլիսին իրենց համատեղ այցը Արգենտինայում գտնվող Չե Գևարայի թանգարան Կուբայի նախագահի վերջին հրապարակային այցը կդառնա:

«Փոքրիկ Չեի տուն կատարած այցի ժամանակ մենք մեզ չարաճճի երեխաներ էինք զգում: Հետո Ֆիդելն ուղեկցեց ինձ մինչև ինքնաթիռ, և մենք գրկախառնվեցինք: Աստված իմ, կարո՞ղ էի ես այն ժամանակ մտածել, որ դա վերջին անգամն է»,- ասել է Չավեսը:

Վերջին 20 տարվա ընթացքում Ֆիդել Կաստրոն լուրջ աղիքային բորբոքում ուներ, ինչը կտրուկ սրվեց 2006 թվականին Արգենտինայի Կորդովա քաղաքում ՄԵՐԿՈՍՈՒՐ երկրների գագաթնաժողովին մասնակցելուց հետո՝ հանգեցնելով ուժեղ արյունահոսության:

Կուբայի առաջնորդին ստիպված եղան վիրահատել կուբացի բժիշկները: Սակայն վարակն արդեն տարածվել էր՝ առաջացնելով որովայնաթաղանթի բորբոքում: Բժիշկները ստիպված եղան հեռացնել աղիքի մի մասը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։