484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Վիննի-Թուխի նոր արկածների մասին գիրքը կհայտնվի հոկտեմբերի 5-ին
17:33
10 Հունվարի 2009

Վիննի-Թուխի մասին պատմության պաշտոնական շարունակությունը՝ «Վերադարձ Հարյուրակրանոց անտառ» խորագրով գիրքը, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ գրախանութներում կհայտնվի հոկտեմբերի 5-ին՝ խաղալիք արջուկի մասին առաջին հեքիաթից շուրջ 80 տարի անց»,- շաբաթ օրը հայտնում է Ռոյթեր գործակալությունը։

«Վերադարձ Հարյուրակրանոց անտառ» գիրքը Ալեքսանդր Միլնի «Վիննի-Թուխ» (1926 թ.) և  «Տունը Թուխի անտառեզրին» (1928 թ.) հեքիաթների՝ Էռնեստ Շեփարդի դասական նկարազարդմամբ, շարունակությունն է։ Վիննի-Թուխի և նրա ընկերների արկածները շարունակելու համաձայնությունը տվել է Միլնի և Շեփարդի ժառանգությամբ զբաղվող Pooh Properties հիմնադրամը։   

Հանրահայտ պատմության շարունակությունը հանձնարարված է գրել բրիտանացի գրող և դրամատուրգ Դեյվիդ Բենեդիկտուսին (David Benedictus), որը «Վիննի-Թուխը» որպես աուդիո գիրք ադապտացնելու փորձ ունի։ Հեքիաթի նկարազարդումը կկատարի նկարիչ Մարկ Բերջեսը (Mark Burgess)։

«Մենք տարիներ շարունակ հուսացել ենք, որ կգա այն օրը, երբ կկարողանանք աշխարհին առաջարկել այն շարունակությունը, որը բնագրին արժանի կլինի»,- հայտարարել է Pooh Properties հիմնադրամի ներկայացուցիչը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: