480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ալթայում կորած Մի-8 ուղղաթիռի որոնումներն առայժմ արդյունք չեն տվել
14:34
10 Հունվարի 2009

Ուրբաթ Ալթայի Հանրապետությունում «Գազպրոմավիա» ընկերության կորած Մի-8 ուղղաթիռի որոնողական աշխատանքներն առայժմ արդյունք չեն տվել, շաբաթ ՌԻԱ Նովոստիին հայտնեց Ալթայի բազայի Անտառների ավիացիոն պահպանության ներկայացուցիչ Վալենտին Վարվանեցը։

Բիյսկ-Չեմալ-Կոշ-Ագաչ երթուղով չվերթ իրականացնող «Գազպրոմավիա» ընկերության ուղղաթիռը ցամաքային ծառայությունների հետ կապի դուրս չի եկել ուրբաթ, տեղական ժամանակով մոտ 11։00-ին։ Հանրապետական ԱԻՆ տվյալներով, ուղղաթիռը մեկնել է Բիյսկից և վայրէջք կատարել Չեմալում։

Այնուհետև այն շարունակել է երթուղին, սակայն նշանակված ժամին կապի դուրս չի եկել։ Փրկարարների տվյալներով, ուղղաթիռում գտնվել է 11 մարդ՝ անձնակազմի երեք անդամ և ութ քաղաքացիական անձ։

«Ես հենց նոր կապ եմ հաստատել ավիաբազայի դիսպետչերի հետ, որևէ նոր տեղեկատվություն չի ստացվել»,- երկուշաբթի հայտնել է գործակալության զրուցակիցը։ Ըստ նրա, ուղղաթիռի որոնումը բարդանում է նրանով, որ այն անհետացել է բարձրլեռնային վայրում։ «Նման որոնողական աշխատանքներ իրականացնելը լեռներում բարդ է։ Այնտեղ զառիվեր լեռնաշղթաներ և խորը կիրճեր կան։ Վերևից հնարավոր է պարզապես չնկատել ուղղաթիռը»,- ասել է  Վարվանեցը։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԻՆ հանրապետության գլխավոր վարչության պետ Սվետլանա Լյաշկոն, փրկարարները շաբաթ ընդլայնել են անհետացած ուղղաթիռի որոնողական աշխատանքների տրամագիծը։ Այժմ որոնումները տարվում են հինգ տարբեր ուղղություններով, որոնցով ուղղաթիռը կարող էր թռիչք իրականացնել, հանրապետության երեք շրջաններում՝ Օնգուդայսկի, Ուլագանսկի և Կոշ-Ագաչի։

Կորած ուղղաթիռն ուրբաթ փորձել է հայտնաբերել Ալթայի բազայի անտառների ավիացիոն պահպանության ԱՆ-2 ինքնաթիռը, որը զինված է հատուկ տեխնիկայով։ Այն մի թռիչք է իրականացրել, սակայն արդյունք չի ունեցել։ Մութն ընկնելուն պես որոնումները դադարեցվել են։

Շաբաթ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: