484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հնդկական դպրոցներից մեկի սառած ուսուցիչները տաքացել են դասագրքերից վառած խարույկի մոտ
11:21
10 Հունվարի 2009

Հյուսիսհնդկական Բիհար նահանգի Պարաիա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները վառել են դասագրքերը տաքանելու նպատակով, շաբաթ օրը գրում է Indian Express թերթը։

Թերթի տվյալներով, հունվարի 3-ի ցրտաշունչ առավոտյան դպրոցի տնօրենն ու ուսուցիչները վերցրել են գրքերով լի պարկերը և մեկը մյուսի ետևից վառել դրանք։ Իրենց ուսուցիչների բարբարոսական արարքի վկաներն են դարձել աշակերտները, ովքեր այդ մասին պատմել են իրենց ծնողներին։

Գյուղի վարչական կառույցի ղեկավար Շյամ Դեո Գուպտան դիմում է ներկայացրել ոստիկանություն, որը հասարակական ունեցվածքին վնաս հասցնելու մասին գործ է հարուցել։

«Ամենասարսափելի երազում մենք չէինք էլ կարող պատկերացնել դասագրքեր այրող ուսուցիչների», - ասել է Գուպտան, ում համար անհասկանալի է, «թե, ինչպիսի արժեքներ կարող են աշակերտներին սերմանել նման ուսուցիչները»։

Տեղական ոստիկանության բաժնի պետ Խանսնաթխա Սինգխայի խոսքերով, դպրոցի տնօրեն Ջայպրակաշ Ռամը խոստովանել է դաժան արարքը, սակայն չի նշել հանցակից ուսուցիչների անունները։

Կրթության շրջանային բաժինը ևս հետաքննում է այս դեպքը։ «Սա ուսուցիչների նկատմամբ արված ամենաանսովոր բողոքն է, և մենք շատ լուրջ կվերաբերվենք դրան, քանի որ ուսուցիչները պետք է արժեքների պահպանողներ լինեն», - ասել է բաժնի ներկայացուցիչ Բ.Կ. Ջխան։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։