486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ կոնգրեսն աջակցել է Իսրայելի՝ Գազայի տարածքից ուղղված հարվածներից պաշտպանվելու իրավունքին
10:57
10 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուրբաթ նիստի ժամանակ 390 «կողմ» և 5 «դեմ» ձայներով ընդունել է մի բանաձև, որում պաշտպանել է Գազայի տարածքից ուղղված հարվածներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Բանաձևի տեքստում հայտարարված է, որ ամերիկյան կոնգրեսը «ճանաչում է Գազայից ուղղված հարվածներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքը, հաստատում է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող վճռական աջակցությունը, ինչպես նաև աջակցում է պաղեստինաիսրայելական խաղաղ գործընթացին»։

Փաստաթուղթը նաև ԱՄՆ նախագահի վարչակազմին ուղղված կոչ է պարունակում՝ «ակտիվորեն աշխատել երկարատև հրադադարի շուտափույթ հաստատման ուղղությամբ, ինչը թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին պահպանել և վերականգնել իր ահաբեկչական ենթակառուցվածքը՝ ներառելով Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ականանետերով գնդակոծման ունակությունը»։

Միաժամանակ կոնգրեսականները կոչ են արել աշխարհի մյուս պետություններին «քննադատել ՀԱՄԱՍ-ին՝ մասնավոր տներում, դպրոցներում, մզկիթներում, հիվանդանոցներում իր գրոհայիններին, առաջնորդներին և սպառազինությունները դիտավորյալ տեղակայելու, ինչպես նաև որպես «կենդանի վահան» պաղեստինցիներին օգտագործելու համար՝ միաժամանակ թիրախի վերածելով Իսրայելի քաղաքացիական անձանց»։

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել օտարերկրյա պետություններին ««հանդարտության» խախտման և հետագա քաղաքացիական զոհերի համար պատասխանատվությունը դնել նրանց վրա, ովքեր մեղավոր են, այն է՝ ՀԱՄԱՍ-ի վրա»։

«Գազայից ուղղված հարվածներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին» աջակցող և ՀԱՄԱՍ-ի գործողությունները դատապարտելու կոչեր պարունակող բանաձևը մեկ օր առաջ միաձայն ընդունել է նաև ԱՄՆ Սենատը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: