478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+26
Եղանակը Երևանում
Հայ
Անկարայի դատախազությունը սկսել է զբաղվել հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու կոչ անող արշավի մասնակիցներով
17:57
09 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Անկարայի դատախազությունն ուրբաթ քննություն է սկսել Թուրքիայում ծավալված՝ 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար հրապարակավ ներողություն խնդրելու կոչով հանդես եկող արշավի առնչությամբ, հաղորդում է դատախազության մամուլի ծառայությունը։

Քննությունը սկսվել է Թուրքիայի մայրաքաղաքի մի խումբ բնակիչների՝ դատական մարմիններ դիմելու հիման վրա, ովքեր մեղադրում են քարոզչության կազմակերպիչներին «թուրք ազգին վիրավորելու մեջ» և պահանջում են նրանց քրեական պատասխանատվության ենթարկել՝ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի հիման վրա, նշվում է դատախազության հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Քննության շրջանակներում կհարցաքննվեն արշավի մասնակիցները և կուսումնասիրվեն նրանց կայքի հրապարակումները»,- հայտնում է Անկարայի դատախազությունը։

Դեկտեմբերի կեսերին Թուրքիայի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչներ իրենց www.ozurdiliyoruz.com կայքում հրապարակել են համատեղ մի հայտարարություն, որում կոչ են արել վերացնել բազմամյա անարդարությունը՝ կապված պաշտոնական Անկարայի հետ, որը հրաժարվում է ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում (որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է) տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց ժամանակ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ:

«Իմ խիղճն ինձ թույլ չի տալիս անտարբեր մնալ մեծ ողբերգության նկատմամբ, որ տեղի է ունեցել օսմանյան հայերի հետ 1915թ.-ին։ Ես չեմ ընդունում այդ անարդարությունը, կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը, ինչպես նաև ներողություն եմ հայցում նրանցից»,- ասվում է հայտարարությունում։

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել քարոզչության կազմակերպիչներին և անընդունելի է համարել հրապարակային զղջումը գրեթե 100-ամյա վաղեմություն ունեցող դեպքերի համար։

«Ներողություն պետք է խնդրի նա, ով գործել է հանցագործությունը։ Ոչ իմ երկրիը, ոչ իմ ժողովուրդն այն չի գործել»,- ասել է նա լրագրողներին այս կապակցությամբ։

Մտավորականության նախաձեռնությունը սուր քննադատության են ենթարկել նաև Թուրքիայի ազգայնականների ներկայացուցիչները և Գլխավոր շտաբը։ Թուրքական զինվորական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Մեթին Բուրակի հայտարարությամբ, անցկացվող արշավը «հղի է Թուրքիայի համար վնասակար հետևանքներով»։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն, իր հերթին, զերծ է մնացել Անկարայի համար ցավոտ հարցի շուրջ բանավիճելուց՝ կոչ անելով չքաղաքականացնել այն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: