+21
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի ԱԽ-ն Գազայի հատվածում կրակի դադարեցման պահանջ պարունակող բանաձև է ընդունել
10:58
09 Հունվարի 2009

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի բաց նիստի ժամանակ Գազայի հատվածում կրակի դադարեցման պահանջ պարունակող բանաձև է ընդունել։

Բանաձևի գլխավոր կետերի թվում է կրակի դադարեցման, իսրայելական զորքերի դուրսբերման, Գազայի հատվածի սահմանի վրա Իսրայելի կողմից շրջափակված հսկիչ-անցագրային կետերի բացման պահանջը, ինչպես նաև կայուն և շարունակական հաշտեցման երաշխիքների ապահովման պահանջը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բանաձևում նաև ողջունվում է Մերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ 2009 թ.-ին Մոսկվայում միջազգային կոնֆերանսի անցկացման մտադրությունը։

Բանաձևն ընդունվել է 14 «կողմ» ձայնով, ԱՄՆ-ի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել։ Տեքստի համաձայն՝ «Անվտանգության խորհուրդը

-         ընդգծում է հրատապ բնույթը և պահանջում է, որ բոլոր կողմերն անհապաղ, կայուն կերպով պահպանեն կրակի դադարեցման ռեժիմը, որը հանգեցնում է Գազայի հատվածից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերման;

-         պահանջում է Գազայի ողջ տարածքում ապահովել հումանիտար օգնության անարգել մատակարարում՝ ներառելով մթերք, վառելիք և բժշկական օգնություն;

-         ողջունում է հումանիտար միջանցքների և այլ մեխանիզմների ստեղծմանն ու բացմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ապահովում են հումանիտար օգնության կայուն մատակարարում»։

Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնում Գազայում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ և «հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում հսկա զոհերի հետևանքով բռնության աճի ու իրավիճակի վատթարացման առնչությամբ» և ընդգծում, որ «պաղեստինյան և իսրայելական քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի»։

ՄԱԿ-ի ԱԽ-ն «դատապարտում է նաև խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնության և դաժանության բոլոր դեպքերն ու ահաբեկչական գործողությունները»։ Սույն կետը կարող է մեկնաբանվել որպես և Իսրայելի, և ՀԱՄԱՍ-ի գործողությունների դատապարտում, սակայն բանաձևում այդ կողմերը ուղղակիորեն չնշելու առկայությունը, ըստ էության, փոխզիջում ձեռքբերելու ուղիներից մեկն է։

Բանաձևի տեքստում ՀԱՄԱՍ-ի մասին հիշատակման բացակայությունը, ընդհանուր առմամբ, Իսրայելի և ԱՄՆ-ի պայմանն էր։ Անվտանգության խորհրդի նիստի առաջին փուլից հետո երկուշաբթի ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գաբրիելա Շալևը հայտարարել է, որ «անընդունելի է պետությանն ու ահաբեկչական կազմակերպությանը (ինչպիսին են համարում ՀԱՄԱՍ-ը Թել Ավիվում, Վաշինգտոնում և մի շարք այլ երկրներում) նույն հարթության վրա դնելը»։

Անվտանգության խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ-պետություններին աջակցել Գազայի հատվածում հումանիտար և տնտեսական իրավիճակի թեթևացմանն ուղղված միջազգային ջանքերին։

Փոխզիջման համար հիմք դարձավ հինգշաբթի Մեծ Բրիտանիայի կողմից առաջարկված նախագիծը։ Օրվա առաջին կեսին այն քննարկում էին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և հունվարին ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան։ Այնուհետև փաստաթուղթը քննարկվեց այդ «եռյակի» և արաբական երկրների պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում։ Նրանք մտցրեցին իրենց ուղղումները, որոնք հաշվի առնվեցին վերջնական տեքստում։

Բանակցություններին մասնակցեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Քոնդոլիզա Ռայսը, Դեյվիդ Միլբենդն ու Բեռնար Քուշները, ինչպես նաև մի շարք արաբական երկրների ԱԳ նախարարներ։

Արևմտյան և արաբական երկրների միջև հիմնական տարաձայնություններից էր հրադադարի մասին ձևակերպումը։ Վեճի պատճառն այն էր, որ տեքստի ձևակերպման մեջ ՄԱԿ-ի ԱԽ-ն «պահանջում է կրակի անհապաղ դադարեցում» կամ քիչ ավելի մեղմ՝ «ընդգծում էր կրակի դադարեցման անհապաղ անհրաժեշտությունը»։ Վերջիվերջո փոխզիջումային ձևակերպումը ստացավ հետևյալ տեսքը՝ «ընդգծում է հրատապ բնույթը և պահանջում է, որ բոլոր կողմերն անհապաղ, կայուն կերպով պահպանեն կրակի դադարեցման ռեժիմը, որը հանգեցնում է Գազայի հատվածից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերման»։

Միաժամանակ Գազայի հատվածում իսրայելական գործողությունների ընթացքում զոհված պաղեստինցիների թիվը հինգշաբթի հասել է 766-ի, վիրավորվել է ավելի քան 3,1 հազար մարդ, լրագրողներին է տեղեկացրել Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մուավիա Հասանեն։ «Ձուլված արճիճ» գործողության ընթացքում իսրայելական կողմից զոհվել է 11 մարդ, այդ թվում նաև ութ զինծառայող։ Յոթ զինվորականներ սպանվել են Գազայի հատվածի տարածքում ընթացող մարտերի ժամանակ, ութ և ևս երեք խաղաղ բնակիչ Իսրայելի հարավում հրթիռակոծումների զոհ են դարձել։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։
20:15
25 Օգոստոսի 2017
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ», դրանք տևել են գրեթե հինգ ամիս։