484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Քյոլնի տաճարում սառել է Սուրբ ջուրը
18:05
08 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Անսովոր ցրտահարությունների պատճառով հինգշաբթի Քյոլնի հայտնի տաճարում սառել է սուրբ ջուրը. Գերմանիայի որոշ տարածքներում ջերմաստիճանը իջել է մինչև -30 աստիճան  ըստ Ցելսիուսի, հայտնում է գերմանական DPA տեղեկատվական գործակալությունը։

Քյոլնի տաճարի ղեկավար մարմիններից մեկը հայտնել է, որ Սուրբ ջրով սրվակի վրա վերջին օրերին սառույցի բարակ շերտ է գոյացել, քանի որ տաճարի շենքում դրսից ընդամենը մի քանի աստիճանով է տաք։

Այդ պատճառով ներկայում արարողությունների մեծ մասն անց է կացվում մատուռում, ոչ թե տաճարի հիմնական շենքում։ Ինչպես նշել է ղեկավարության ներկայացուցիչը, ցուրտը չի ազդել տաճարի այցելուների թվի վրա, վերջին օրերին այն չի պակասել։  

Վերջին օրերին եղանակը Գերմանիայում նոր ռեկորդներ է սահմանում։ Հինգշաբթի բավարական Ալպերում ջերմաչափի սանդղակը իջել է Ցելսիուսի 30 աստիճանից, ավելի վաղ Սաքսոնիայի և Սաքսոնիա-Անգալտի հողերում 25 աստիճան և ավելի ցուրտ է գրանցվել։ Վերջին անգամ նման լուրջ ցրտեր գրանցվել են ԳԴՀ-ում 1987 թ.-ի հունվարին։

Բավարական Ալպերի ռեկորդը գրանցվել է 2001 թ.-ի Սուրբ Ծննդին, այն ժամանակ այնտեղ 45,9 աստիճան ցուրտ է եղել։   

Քյոլնի գոթական մայր տաճարը (Koelner Dom)՝ կառուցված 13-15 դարերում, ավելի քան 157 մետր բարձրություն ունեցող աշտարակներով, 19-րդ դարավերջին աշխարհի ամենաբարձր շինությունն էր։ Շինարարների մտահղացմամբ տաճարն իր չափսերով պետք է ստվերում թողներ Գերմանական կայսրության մյուս բոլոր տաճարները։ Հիմա այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ է հանդիսանում։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով: