484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելը, ի պատասխան հրթիռակոծման, կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ. բանակ
13:39
08 Հունվարի 2009

Հինգշաբթի իսրայելական զորքն, ի պատասխան հակադիր կողմից հրթիռակոծման, կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստիին»  տեղեկացրել է բանակի մամուլի ծառայության աշխատակիցը։

«Կարող եմ հաստատել, որ մենք պատասխան կրակ ենք բացել այն տարածքի ուղղությամբ, որտեղից բաց են թողնվել հրթիռները», - ասել է նա։

Իսրայելական Նագարիի քաղաքի ուղղությամբ բաց են թողնվել «Կատյուշա» տիպի երեքից հինգ հրթիռներ։ Վիրավորվել է երկու իսրայելցի, երեքին պահանջվել է բուժօգնություն՝ հոգեբանական շոկից դուրս գալու համար։

Գնդակոծումից հետո Նագարիիում որոշվել է փակել բոլոր դպրոցները։ Այն վայրերի բնակիչներին, որտեղ ընկել են հրթիռները, կարգադրված է մնալ պաշտպանված վայրերում, հարևան շրջաններում Իսրայելի Պաշտպանության բանակի թիկունքի հրամանատարությունը կարգադրել է բացել ռմբապաստարանները, հաղորդում է տեղական ռադիոն։

Դեռևս անհայտ է, թե ով է կանգնած գնդակոծման ետևում, որն առաջինն է Գազայի հատվածում իսրայելական գործողությունների ընթացքում և երրորդը՝ 2006 թվականին Լիբանանի երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Անցած երկու դեպքերում էլ անդորրի խախտման կասկածներն ընկել են պաղեստինյան ոչ մեծ խմբավորումների վրա, որոնք գործում են Լիբանանի հարավում։

2006 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած լիբանանյան երկրորդ պատերազմի ընթացքում «Հեզբոլահ» շիիթական շարժման գրոհայինները Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ բաց էին թողել տարբեր տեսակի շուրջ չորս հազար հրթիռ։ Պատերազմից հետո «Հեզբոլահը» ձեռնպահ էր մնում Իսրայելի վրա գրոհներից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: