486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական կինոակադեմիան հայտարարել է BAFTA ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների առաջին թեկնածուներին
11:27
08 Հունվարի 2009

Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիան (BAFTA) հայտարարել է ամենամյա կինոմրցանակի «Լավագուն ոչ անգլալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթողների առաջին թեկնածուներին, ասվում է ակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ։

 «Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ» անվանակարգում ներառված են հետևյալ ֆիլմերը՝ «Բաադեր-Մայնհոֆ բարդույթը» (Der Baader Meinhof Komplex) ֆիլմը, որը պատմում է 1970-ականների սկզբերի գերմանացի նեոնացիստների մասին: Այս ֆիլմը Գերմանիայի կողմից առաջադրվել է նաև «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի»: Աառաջադրված է «Ես այնքան վաղուց եմ քեզ սիրել» (Il y a longtemps que je t'aime) ֆրանսիական ընտանեկան հոգեբանական դրաման, որտեղ գլխավոր դերակատարն է Քրիստին Սքոթ Թոմասը, ինչպես նաև ժամանակակից իտալական մաֆիայի մասին պատմող «Գոմոր» (Gomorra) ֆիլմը։

Բացի այդ, թեկնածուների հնգյակում են 20-րդ դարի համաշխարհային պատմության կարևոր իրադարձությունների մասին պատմող երկու անիմացիոն ֆիլմեր։ Դա «Պերսեպոլիս» (Persepolis) ֆիլմն է, որը պատմում է իրանցի մի աղջկա և նրա ընտանիքի ճակատագրի մասին՝ 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխության լույսի ներքո։ Ֆիլմի հնչյունավորմանը մասնակցել է հայտնի դերասանների մի հսկա աստղաբույլ՝ Քաթրին Դենյովը, Կյարա Մաստրոյանին, Դանիել Դարյեն, Շոն Փենը, Իգգի Փոփը։

Երկրորդ անիմացիոն ֆիլմը «Վալս Բաշիրի հետ» (Vals Im Bashir) իսրայելական ֆիլմն է, որտեղ ներկայացված են 1983 թվականին Լիբանանում տեղի ունեցած պատերազմի մասնակիցների հիշողությունները։ Այս ֆիլմը Իսրայելի կողմից առաջադրվում է նաև «Ոսկե գլոբուսի», իսկ անցյալ շաբաթ այն ճանաչվել է ԱՄՆ Կինոքննադատների ազգային միության վարկածով տարվա լավագույն ֆիլմ։

BAFTA մրցանակի մյուս թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 15-ին՝ Լոնդոնում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին։

Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի մրցանակների հանձնման արարողությունը՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հետ միասին, որի մրցանակակիրներին ընտրում են Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի անդամները, «Օսկարի» ինքնատիպ փորձ է։

BAFTA-ն հանձնվում է 1947 թվականից և ԱՄՆ սահմաններից դուրս խոշորագույն ոչ փառատոնային կինոմրցանակն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։