478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է արել դադարեցնել բռնությունը Գազայի հատվածում
12:02
29 Դեկտեմբերի 2008

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Գազայի հատվածում, որն արդեն ավելի քան երկու օր իսրայելական գնդակոծությունների է ենթարկվում, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։

Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անունից նրա ներկայացուցչի կողմից արված հայտարարության մեջ, Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի, Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի և մերձարևելյան այլ երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ Պան Գի Մունը հանդարտության կոչ է արել։

Անցյալ շաբաթ օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի հատվածի  ավելի քան հարյուր օբյեկտների վրա։ Գնդակոծումները մինչև այժմ շարունակվում են։ Վերջին տվյալներով, ավիագրոհների զոհ է դարձել 305 մարդ, որոնց թվում են ՄԱԿ-ի ինը աշխատակիցներ, մոտ հազար մարդ վիրավորվել է։  

Իսրայելական կողմը պնդում է, որ Գազայի հատվածում նրա թիրախները ՀԱՄԱՍ-ի անդամներն են։ Սակայն արաբական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, զոհերի և վիրավորների թվում կան շատ կանայք, երեխաներ և ծերունիներ։

Գլխավոր քարտուղարը «ցավում է, որ բռնությունն այսօր էլ շարունակվում է, և կրկին  կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնության ցանկացած դրսևորում», - ասվում է հայտարարության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։
20:15
25 Օգոստոսի 2017
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ», դրանք տևել են գրեթե հինգ ամիս։