478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Անցնող տարում Կուբա է այցելել զբոսաշրջիկների ռեկորդային քանակ. նախարար
13:53
27 Դեկտեմբերի 2008

Կուբան անցնող տարում ռեկորդ է սահմանել զբոսաշրջիկների թվով՝ չնայած փոթորիկներին և համաշխարհային տնտեսական ճգնաժամին, երկիր է այցելել 2,35 մլն օտարերկրացի, ինչը 2 տոկոսով ավելի է, քան 2007 թվականին, տեղեկացրել է Կուբայի զբոսաշրջության նախարար Մանուել Մարերոն։

Նա երկրի խորհրդարանում ելույթ է ունեցել Կուբայի զբոսաշրջային ոլորտի իրավիճակի մասին զեկույցով։ Լսումներին ներկա էր Կուբայի պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն։

Նախարարի խոսքերով, 2008 թ.-ին ավելացել է զբոսաշրջիկների թիվն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Կանադան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Իսպանիան։ Նախարարության հաշվարկներով, 2009 թվականին զբոսաշրջիկների թիվը կշարունակի աճել և կհասնի 2,5 միլիոն մարդու։

Մարերոն տեղեկացրել է, որ աշնանը երկիրը պատուհասած երեք փոթորիկների պատճառով Կուբան լքել է 10 հազ. զբոսաշրջիկ, չեղյալ է համարվել 109 միջազգային չվերթ, հյուրանոցների ադմինիստրացիան ստիպված է եղել փակել վեց հազար հյուրանոցային համար։

Նրա հավաստիացմամբ, այսօր՝ վերականգնողական աշխատանքներից հետո, երկիրն ունի տուրիստական ենթակառուցվածքի զգալի ռեսուրսներ և մեծ քանակությամբ օբյեկտներ։

Երկիրը սկսել է ձմեռային տուրիստական սեզոնը ավելի լավ պայմաններում, քան անցյալ տարի, նշել է Մարերոն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։