484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական դպրոցներն ուսուցիչներին արգելում են կարմիր թանաք օգտագործել
12:18
26 Դեկտեմբերի 2008

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր դպրոցներ արգելել են ուսուցիչներին գրավոր աշխատանքներ ստուգելիս կարմիր թանաք օգտագործել, քանի որ այդ գույնը երեխաների մոտ «դիմակայության և սպառնալիքի» հետ է զուգորդվում, ուրբաթ հաղորդում է Daily Mail բրիտանական թերթը։

Մեծ Բրիտանիայում չեն ղեկավարվում թանաքի գույնին վերաբերող միասնական մեթոդով, սակայն յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի ինքնուրույն որոշումներ ընդունել այդ հարցի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Օրփինգթոնում (Քենթի կոմսություն) գտնվող դպրոցներից մեկի տնօրեն Ռիչարդ Սեմոնդսը (Richard Sammonds) կարծում է, որ կարմիր թանաքը «զրկում է երեխային մոտիվացիայից» և զուգորդվում է հնացած կրթական համակարգի հետ։

«Մենք բանկային աշխատողներ և հաշվապահներ այլևս չենք արտադրում։ Մենք կրթում ենք երեխաներին, ովքեր պետք է աշխատեն 21-րդ դարում», - հայտարարել է նա։

Կարմիր թանաքին դեմ հանդես եկող մարդկանց կարծիքով, ժամանակակից երեխաներին ավելի շատ դուր են գալիս այնպիսի հանգստացնող գույները, ինչպիսիք են կանաչը, վարդագույնը կամ դեղինը։

Սակայն ավանդապաշտներն արգելքը անվանել են «անհեթեթ»՝ նշելով, որ կարմիր գույնը օգնում է երեխաներին ավելի արագ գտնել սխալը և ուղղել այն։

Կարմիր թանաքի օգտագործման արգելք է գործում նաև Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի միջնակարգ դպրոցներում։ Նահանգի առողջապահության նախարարությունը, որը մշակել է այդ ծրագիրը, կարծում է, որ այդ միջոցը կարևոր ներդրում է դեռահասների ինքնասպանության կանխարգելման գործում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։