484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի Ռոնի-սու-Բուա քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է ֆրանսիական Դիմադրության շարժման ղեկավար Միսաք Մանուշյանի անունով
10:54
25 Դեկտեմբերի 2008

Փարիզի մոտակա Ռոնի-սու-Բուա քաղաքի (Rosny-sous-Bois) կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչվել է ֆրանսիական Դիմադրության շարժման ղեկավար Միսաք Մանուշյանի անունով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։ Սա Մանուշյանի անունով 44-րդ փողոցն է Ֆրանսիայում:

Անվանակոչության հանդիսավոր արարողությանը ելույթներ են ունեցել Սեն-Սեն-Դենիի Շրջանային խորհրդի նախագահ Կլոդ Բարտոլոնեն և Ռոնի-սու-Բուայի քաղաքապետ Կլոդ Պերնեսը:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Մանուշյանի խմբի անդամ 92-ամյա Արսեն Չակարյանը, ով շնորհակալություն է հայտնել շրջանային և քաղաքային իշխանություններին՝ Մանուշյանի անունը հավերժացնելու համար:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հասարակական ու քաղաքական գործիչներ, հարյուրավոր բնակիչներ:

Միսաք Մանուշյանը (1906-1943թթ) ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ։

Լիբանանում գտնվող հայկական «Ճյոնիա» որբանոցում նա ստացել է տարրական կրթություն։ 1925 թ.-ին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 1932-1937 թթ. զբաղվել է առաջադեմ ամսագրեր խմբագրելով։

Այստեղ 1933 թ.-ին Մանուշյանը մտել է Ֆրանսիայի Կոմկուսի շարքերը։ Իր ուժերն է փորձել պոեզիայում։ Գերմանական ուժերի՝ Ֆրանսիա ներխուժման առաջին օրերից Մանուշյանը ընկերների հետ ակտիվորն մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը՝ «Ազատ հրաձիգների և ֆրանսիական պարտիզանների» շարքերում։

1943 թ.-ի մարտին նրան նշանակում են «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, այնուհետև երիտասարդ պոետը դառնում է «Ազատ հրաձիգների» և Փարիզի ու դրա արվարձանների բոլոր միջազգային ջոկատների հրամանատար։

1943 թ.-ի աշնանը ֆաշիստներին հաջողվում է դուրս գալ խիզախ ընդհատակյա գործիչների հետքի վրա, և 1943 թ.-ի նոյեմբերի 16-ին Մանուշյանին և նրա ընկերներին բռնում են, իսկ երեք ամսից՝ գնդակահարում։

Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում, հարգում են՝ որպես ֆաշիզմի դեմ ամենաակտիվ և խիզախ մարտիկներից մեկի։ 1946 թ.-ին Փարիզում լույս է տեսնում նրա բանաստեղծությունների ժողովածուն, որը շուտով թարգմանվում և հրատարակվում է նաև Երևանում։

Մանուշյանը հետմահու պարգևատրվել է «Պատվի լեգեոն» ֆրանսիական շքանշանով, նրա անունն է կրում Փարիզի փողոցներից մեկը՝ որպես երախտագիտության և հիացմունքի նշան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: