484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը սնանկ է հայտարարել «մելամինյան պատմության» մասնակից ընկերություններից մեկին
14:42
24 Դեկտեմբերի 2008

 Չինաստանի դատարանը սնանկ է հայտարարել կաթնամթերք արտադրող «Սանյլու» ընկերությանը, որը ՉԺՀ-ում գտնվում էր «մելամինյան սկանդալի» կենտրոնում , չորեքշաբթի տեղեկացրել է «Սանյլուի» բաժնետեր Նորզելանդական «Ֆոնտերա Գրուպ» ընկերությունը։ 

Սեպտեմբերի սկզբին Չինաստանում բացահայտվել էին փոքր տարիքի երեխաների շրջանում միզաքարային հիվանդության փաստեր, որն առաջացել էր «Սանյլու» չինական ընկերության, ինչպես նաև ավելի քան 20 չինական այլ արտադրողների արտադրանքի կաթնային չոր խառնուրդների օգտագործումից, որի բաժնետոմսերի 43 տոկոսը պատկանում է Նորզելանդական «Ֆոնտերա Գրուպին»։ Ընկերությունը մանկական սննդի արտադրության մեջ օգտագործել էր մելամին՝ քիմիական նյութ, որն օգտագործվում է պլաստիկի պատրաստման համար։

ՉԺՀ-ում «մելամինյան պատմության» զոհ էին դարձել  նվազագույնը վեց երեխա, ավելի քան 290 հազար երեխա հիվանդացել էր։

«Սանյլուն» այժմ կառավարելու են դատարանի կողմից լիկվադատորները, որոնք պատասխանատու կլինեն ընկերության ունեցվածքի վաճառքի և վարկատուներին վճարելու համար։ Այս խնդիրը իրականացնելու համար նրանք ունեն վեց ամիս», - ասվում է «Ֆոնտերա» ընկերության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

«Սնանկության մասին որոշումը մեզ համար անսպասելի չէ։ Մենք տեղյակ էինք, որ «Սանյլուն» գտնվում է շատ բարդ իրավիճակում և ունի աճող պարտքեր ճգնաժամի հետևանքով, որն առաջացել է արտադրության մելամինով վարակվելու պատճառով», - հայտարարության մեջ մեջբերվում է ընկերության ղեկավար Անդրյու Ֆերյերի խոսքերը։

Մելամինն ամենից շատ վտանգ է հանդիսանում երիտասարդ օրգանիզմների համար, որոնց սննդակարգը բազկացած է հիմնականում կաթնամթերքից և դրա խառնուրդներից։

Այդ պատճառով «մելամինյան սկանդալի» զոհերի ավելի քան 99 տոկոսը մինչև երեք տարեկան երեխաներն են, երեքից չորս տարեկան հիվանդների չափաբաժինը կազմում է 0,2 տոկոսից պակաս, վնասակար կաթի օգտագործման պատճառով ստացիոնարներում չորս տարեկանից բարձր երեխաներ չեն եղել։

Չինական իշխանությունների որոշմամբ, «մելամինյան պատմության» զոհերի բուժսպասարկումը իրականացվում է անվճար։

Տուժած ընտանիքներին արտադրողների կողմից փոխհատուցման հարցը մինչ այժմ լուծված չէ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: