487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն ցավում է, որ չի հաջողվել համաձայնության հասնել Վրաստանում առաքելության երկարացման վերաբերյալ
11:15
23 Դեկտեմբերի 2008

ԵԱՀԿ-ում նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդեր Ստուբը «խորը ափսոսանք» է հայտնել, որ ԵԱՀԿ 56 անդամ-պետություններին չի հաջողվել համաձայնության հասնել Վրաստանում առաքելության ապագայի վերաբերյալ, որի գործունեությունը դադարեցվում է 2009 թ.-ի սկզբին։

«Ես խորը ափսոսանք եմ հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - նշվում է նրա հայտարարության մեջ, որը տարածել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Ստուբի խոսքերով, Ֆինլանդիան մեծ ջանքեր է գործադրել այդ հարցի լուծումը գտնելու համար։ «ԵԱՀԿ-ն դեռևս շատ բան ունի անելու այդ տարածաշրջանում», - նշել է նա։

«Չնայած ներկա իրավիճակին՝ հուսով եմ, որ Վրաստանում ԵԱՀԿ-ի ապագա ակտիվության վերաբերյալ բանակցությունները հնարավոր կլինի շարունակել հաջորդ տարի», - ընդգծել է Ստուբը։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը, Ռուսաստանը չի համաձայնել երկարացնել Վրաստանում Կազմակերպության առաքելության մանդատը։ «Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման վերաբերյալ ռուսական օրենսդրության տեսակետից դա ապօրինի է», - ասել է նա «ՌԻԱ Նովոստիին»։

Նրա խոսքերով, «վրացական առաքելության» ներկա մանդատը ներառում է աբխազական և հարավօսական բաղկացուցիչներ, այդ պատճառով այն անհրաժեշտ է վերանայել։ Նման դիրքորոշում է ռուս մշտական ներկայացուցիչը հնչեցրել երկուշաբթի՝ ԵԱՀԿ-ում այդ հարցի վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատն ավարտվում է 2008 թ.-ի դեկտեմբերի 31-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։