482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Օբամայի շտաբն ավելի քան 300 հազար ինքնակենսագրություններ է ստացել նոր վարչակազմում աշխատել ցանկացողներից
10:52
23 Դեկտեմբերի 2008

ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբամայի թիմը երդման արարողությունից մի քանի շաբաթ առաջ ստացել է ինքնակենսագրությունների աննախադեպ քանակ՝ նոր վարչակազմում աշխատել ցանկացողներից, երկուշաբթի հաղորդել է CNN հեռուստաընկերությունը։

«Մենք արդեն ստացել ենք ավելի քան 300 հազար հայտ», - տեղեկացրել է Օբամայի  շտաբի ներկայացուցիչ Նիք Շապիրոն (Nick Shapiro)։

Լրագրողները նշում են, որ Ջորջ Բուշի օգնականները 2001 թվականին երդման արարողությունից մի քանի օր առաջ ստացել էին ընդամենը 44 հազար հայտ, իսկ Բիլ Քլինթոնին 1993 թվականին դիմել էր մոտ 100 հազար հայցորդ։

Պետական ծառայության նկատմամբ քաղաքացիների հետաքրքրության հանկարծակի բռնկումը հաստատել են նաև պրոֆեսիոնալ կադրային աշխատողները։

«Մենք նկատում ենք հետաքրքրության ապշեցուցիչ աճ։ Մասնավոր հատվածում գործող բարձրաստիճան աշխատողները հանկարծակի ցանկացել են անցնել պետական ծառայության և դառնալ նոր վարչակազմի անդամ», - ասել է Ռեզյումե կազմելու CareerPro Global միջազգային ընկերության մենեջերը։

Բարաք Օբաման, ում երդման արարողությունը կկայանա հունվարի 20-ին, արդեն կողմնորոշվել է գլխավոր նախարարական պաշտոնների թեկնածությունների հարցում։ Մասնավորապես, ԱՄՆ ընտրված նախագահի ապագա վարչակազմում պետական դեպարտամենտը կգլխավորի Հիլարի Քլինթոնը, իսկ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կմնա ներկայիս ղեկավար Ռոբերտ Գեյթսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը:
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։