480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Բահրեյնի մի բնակիչ «Մերսեդես» կնվիրի Ջորջ Բուշի վրա կոշիկ նետած լրագրողին. ԶԼՄ
15:29
19 Դեկտեմբերի 2008

Բահրեյնցի ձեռներեց Քուրեյշ Բունիրին իր ընտանեկան «Մերսեդեսը» կնվիրի իրաքցի լրագրող Մունթազեր ազ-Զաիդիին, ով իր կոշիկները նետել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա, ուրբաթ տեղեկացնում է «Ահբար ալ-Հալիջ» թերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ալ-Բաղդադիա» հեռուստաալիքի թղթակիցը Բաղդադում նոյեմբերի 14-ին՝ Բուշի և Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բուշի վրա էր նետել իր կոշիկները՝ գոչելով. «Սա հրաժեշտի համբույրն է, շուն»։ Լրագրողը տեղում ձերբակալվել էր և այժմ գտնվում է մեկուսարանում։ Արևմտյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ նա լրջորեն տուժել է ձերբակալության ժամանակ։

Քուրեյշ Բունիրիի խոսքերով, լրագրողը «վերջապես արեց այն, ինչ ցանկանում է անել մեզանից յուրաքանչյուրը»։

Նա նշել է, որ «պատրաստ է անձամբ Բաղդադ տանել իր վեցդռնանի լիմուզինը», որպեսզի առձեռն փոխանցի այն Մունթազեր ազ-Զաիդիին։

«Ազ-Զաիդին, իհարկե, ավելիին է արժանի։ Այն, ինչ նա արեց, Ջորջ Բուշի համար արժանի հրաժեշտի նվեր էր այն բոլոր ողբերգությունների դիմաց, որը նա բերեց արաբներին և մուսուլմաններին իր նախագահության ընթացքում», - մեջբերում է Բահրեյնցի ձեռներեցի խոսքերը «Ահբար ալ-Հալիջը»։

29-ամյա հեռուստալրագրողի արտասովոր արարքը հասցրել է նրան դարձնել ազգային հերոս արաբական աշխարհի շատ երկրներում։ Մասնավորապես, Հորդանանի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի մեկ րոպեով ընդհատել են իրենց աշխատանքը և ոտքի կանգնել՝ որպես ազ-Զաիդի նկատմամբ հարգանքի նշան։ Եգիպտացի Սաադ Հումաան խոստացել է իր 20-ամյա դուստր Ամալին կնության տալ նրան, իսկ հարուստ սաուդացի հողատեր Հասան Մախաֆան հայտարարել է «պատմական» կոշիկները 10 մլն դոլարով գնելու ցանկության մասին։

Հինգշաբթի հայտնի է դարձել, որ իրաքյան և ամերիկյան հատուկ ծառայությունները ոչնչացրել են ազ-Զաիդիի կոշիկները՝ նրանց մեջ պայթուցիկ գտնելու փորձերի ժամանակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: