484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհրդարանը պահպանել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի համար չափման միավորների «կայսերական» համակարգերը
13:16
17 Դեկտեմբերի 2008

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել օրենսդրական որոշումը, որը պահպանում է չափման միավորների այսպես-կոչված  բրիտանական «կայսերական» համակարգը, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել ասամբլեայի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, գործնականում դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան կարող են շարունակել գարեջրի և կաթի շշերի պիտակների վրա օգտագործել պինտաներ (մեկ պինտան 568 միլիլիտր է), մղոններ՝ ճանապարհային ցուցանակների վրա (մեկ մղոնը 1609 մետր է), ֆունտեր՝ խանութների գնապիտակների վրա (մեկ ֆունտը 0,45 կգ է), իսկ ոսկերիչները կարող են ոսկե ձուլվածքները չափել ունցիաներով (մեկ ունցիան 31,1035 գրամ է)։

Եվրահանձնաժողովը սկզբից առաջ էր տանում ԵՄ չափման միավորների ամբողջական միասնականացման գաղափարը՝ առաջարկելով, որպեսզի Մեծ Բրիտանիան և Իռլանդիան անցնեն մետրիկ համակարգին մինչև 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ը, սակայն այնուհետև ետ է կանչել ԵՄ համապատասխան հրահանգի նախագիծը։

Չափման միավորների «կայսերական» համակարգից ամբողջապես հրաժարվելը կապված էր  զգալի ֆինանսական ծախսերի հետ և աջակցություն չգտավ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բնակչության շրջանում, որտեղ մետրիկ համակարգը, այնուամենայնիվ, կիրառվում է շատ մարզերում։

Չափման միավորների անգլիական համակարգը տարածված է նաև ԱՄՆ-ում և Կանադայում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։