486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից պատրաստված Մերձավոր Արևելքի մասին բանաձևը
11:29
17 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի ընդունել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին բանաձևը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից համատեղ մշակված նախագիծը հավանության է արժանացել Խորհրդի նիստի բացման ժամանակ, որին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Քոնդոլիզա Ռայսն ու Դեյվիդ Միլիբանդը։

Բանաձևն ընդունվել է 14 «կողմ» ձայներով, Լիբիայի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել։

Բանաձևի հիմնական խնդիրը, հեղինակների կարծիքով, արաբաիսրայելական հակամարտության կողմերին հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելու վերաբերյալ քաղաքական ազդանշան ուղարկելն է։ Միաժամանակ, բանաձևում բացակայում են տարածաշրջանի ամենասուր խնդիրների լուծման ուղիները, մասնավորապես, Երուսաղեմի կարգավիճակի որոշումը, պաղեստինցի փախստականների վերադարձին և պաղեստինյան պետության ապագա սահմաններին վերաբերող հարցերը։

Բանաձևում արտացոլված է 2009 թ.-ին Մոսկվայում Մերձավոր Արևելքի վերաբերյալ միջազգային հանդիպում անցկացնելու գաղափարը։

Փաստաթղթի տեքստում նշվում է Արաբական խաղաղ նախաձեռնության կարևորությունը, իսկ միջազգային  միջնորդների «քառյակն» էլ (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) խրախուսվում է Մերձավոր Արևելքում համընդհանուր, արդար և ամուր խաղաղություն ձեռք բերելու հարցում կողմերին աջակցելու ուղղությամբ ձեռնարկած նրանց ջանքերում։

Բանաձևը «կոչ է անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին ներդրում կատարել բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման գործում և աջակցել Պաղեստինի կառավարությանը, որը հավատարիմ է «քառյակի» սկզբունքներին և Արաբական խաղաղ նախաձեռնությանը ու հարգում է Պաղեստինի Ազատ արձակման կազմակերպության ստանձնած պարտավորությունները»։

Դիվանագետների կարծիքով, մերձարևելյան գործընթացի բոլոր ուղղություններում և, առաջին հերթին, իսրայելապաղեստինյան մրցուղում այժմ սկսվում է պատասխանատու մի պահ. 2009 թ.-ի սկզբին ընտրություններ են սպասվում Իսրայելում և Պաղեստինյան ինքնավարությունում, բացի այդ, աշխատանքի կանցնի ԱՄՆ նոր վարչակազմը։ Բանակցություններ են շարունակվում նաև իսրայելցիների և պաղեստինցիների միջև և Թուրքիայի միջնորդությամբ՝ Իսրայելի և Սիրիայի միջև։ «Քառյակի» մասնակիցների կարծիքով, այս պայմաններում սկզբունքորեն կարևոր է Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում երկարատև ընդիմիջումներ թույլ չտալը։

«Քառյակի» համակարգող դերի միջոցով հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերին հետամուտ լինելու մասին է խոսվում նաև արտաքին գերատեսչությունների ղեկավարների (ովքեր հանդիպել են ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում) մակարդակով նախօրեին ընդունված «քառյակի» հայտարարության մեջ։

Ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձևի, «քառյակի» հայտարարությունն ավելի կոնկրետ բնույթ է կրում։ Նրանում, մասնավորապես, կոչ է արվում Իսրայելին սառեցնել օկուպացված պաղեստինյան տարածքներում ընթացող շինարարությունը, քննադատվում է Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը, ինչպես նաև Իսրայելի քաղաքների վրա պաղեստինյան զորքի գնդակոծումները։

«Քառյակը» նաև հայտարարել է Անապոլիսում սկսված գործընթացին աջակցելու մասին և ընդգծել, որ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորումը անդառնալի բնույթ է կրում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։