478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ինտերնետով մահվան սպառնալիքներ է ստացել. հայտարարություն
11:03
16 Դեկտեմբերի 2008

ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունը ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ քննում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոքմանին ուղղված մահվան սպառնալիքների ի հայտ գալու հանգամանքները, որոնք նա ստացել է ինտերնետով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկե Յեվեսը։

«Գլխավոր ասամբլեայի նախագահի կյանքին շատ լուրջ սպառնալիքներ են հայտնվել ինտերնետում», - ասել է Յեվեսը՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունն աջակցության համար դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ այդ փաստերը քննելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ մամուլում հայտվնել էին տեղեկատվություններ այն մասին, որ դ'Էսկոտոյին սպառնացել են նրա հակաիսրայելական դիրքորոշման համար, սակայն Յեվեսը չի հաստատել այդ տեղեկությունը։

Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը նաև հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Գլխավոր ասամբլեայի նիստերի ժամանակ Միգել դ'Էսկոտոն դիտավորյալ խոսք չի տվել ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գաբրիելա Շալևին։ Երկուշաբթի նաև տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Շալևը հանկարծակի չեղյալ է հայտարարել ավելի վաղ այդ օրը նախատեսված հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ։

Նախկին կաթոլիկ հոգևորական, նիկարագուացի Միգել դ'Էսկոտո Բրոքմանը 1980-ական թթ.-ին Նիկարագուայի ղեկավար Դանիել Օրտեգայի սոցիալիստական կառավարությունում եղել է արտգործնախարար։

Գլխավոր ասամբլեայի նախագահը հայտնի է նաև իր հակաամերիկյան հայացքներով, որոնք նա, սակայն, չի արտահայտում հրապարակավ իր ներկայիս  պաշտոնում։ Մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելը նա բազմիցս քննադատել է ԱՄՆ քաղաքականությունն աշխարհում, մասնավորապես, Իրաքի  պատերազմը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։