481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Բուշը «զվարճալի և հետաքրքիր» է անվանել իր վրա կոշիկներ նետելու միջադեպը
11:41
15 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ «զվարճալի» է համարում Բաղդադում մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ իրաքցի թղթակիցը նրա վրա է նետել իր երկու կոշիկները։

«Դա զվարճալի էր։ Ես նկատի ունեմ, որ իմ նախագահության ընթացքում ես շատ տարօրինակ բաներ եմ տեսել, և սա կարող է ամենատարօրինակներից մեկը համարվել», - հայտարարել է Բուշը ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ միջադեպն «անհարմար վիճակի մեջ է դրել» մամուլի ասուլիսին ներկա գտնված մյուս իրաքցի լրագրողներին։

«Նրանք կարծում էին, որ նա խայտառակել է ողջ լրագրողական կորպուսը, սակայն ես, անկեղծորեն, այդպես չեմ կարծում, և այդ միջադեպը հետաքրքիր եմ համարում։ Ես կարծեցի, որ դա անսովոր է, երբ մարդը քեզ վրա կոշիկ է նետում, սակայն ես վիրավորված չեմ դրանից», - տեղեկացրել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ չի մեղադրում Իրաքի կառավարությանը։

«Ես կառավարության դեմ ոչինչ չունեմ։ Չեմ կարծում, որ Իրաքի լրագրողական կորպուսն ընդհանուր առմամբ ահավոր է։ Տղան պարզապես ցանկանում էր հայտնվել հեռուստատեսային եթերում և հայտնվեց», - հայտարարել է Բուշը։

«Նման բան լինում է, և դա ազատ հասարակության նշան է»,- հայտարարել է Բուշը։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ Բաղդադում Բուշի մամուլի ասուլիսի ժամանակ՝ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիկի ներկայությամբ։

«Նախագահի ելույթը ընդհատել է մի տղամարդ, ըստ երևույթին՝ լրագրող, որը ոտքի է կանգնել և իր կոշիկը նետել նախագահի վրա», -  զեկույցում գրում է «New-York Times» թերթի թղթակից Սթիվեն Լի Մայերսը։

Լրագրողը նետել է առաջին կոշիկը՝ արաբերեն գոչելով՝ «Սա իրաքցիների նվերն է։ Սա հրաժեշտի համբույրն է, շուն»։

Այնուհետև թղթակիցը նետել է Բուշի վրա երկրորդ կոշիկը՝ բացականչելով՝ «Սա այրիների, որբերի կողմից և բոլոր նրանց, ովքեր սպանվել են Իրաքում»։

Մայերսի զեկույցի համաձայն, լրագրողը Բուշից գտնվում էր մոտ 4 մետր հեռավորության վրա։

Միջադեպի տեսագրությունը ցույց է տալիս, որ երկու անգամ էլ Բուշն արագ է կողմնորոշվել՝ կարողանալով խույս տալ երկու կոշիկներից էլ, որոնք, թռչելով ԱՄՆ նախագահի գլխավերևով, դիպել են պատին, որի մոտ կանգնեցված են եղել ԱՄՆ-ի և Իրաքի դրոշները։

Արաբական արևելքում մարդու վրա կոշիկ նետելը և նրան շան հետ համեմատելը շատ մեծ վիրավորանք է և չափազանց անհարգալից վերաբերմունքի նշան։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Բուշի վրա կոշիկներ է նետել «Ալ-Բաղդադիա» եգիպտական հեռուստաալիքի իրաքցի թղթակից Մունթադհար ալ-Զաիդին։

Այն բանից հետո, երբ ալ-Զաիդին Բուշի վրա է նետել իր երկու կոշիկները, նրան գետնին են տապալել ամերիկյան և իրաքյան պահպանության աշխատակիցները, այնուհետև դուրս հանել դահլիճից, որտեղ ընթանում էր մամուլի ասուլիսը։

CNN հեռուստաընկերության տվյալներով, «Ալ-Բաղդադիա» հեռուստաընկերությունն արդեն տարածել է իր ձերբալակված լրագրողին ազատ արձակելու պահանջով հայտարարություն։ CNN-ը հիշեցնում է, որ 2007 թ.-ի նոյեմբերին ալ-Զաիդիին առևանգել էին Բաղդադի կենտրոնում, սակայն երեք օր անց նրան բաց էին թողել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։