484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Սենատը դեռ կարող է քվեարկել ավտոմոբիլային արդյունաբերությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին օրինագծի վերաբերյալ. սենատոր
11:12
12 Դեկտեմբերի 2008

ԱՄՆ Սենատում դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարի Ռեյդը (Harry Reid) հայտարարել է, որ «դեռևս հնարավոր է» քվեարկություն անցկացնել ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերությանն աջակցելու նպատակով 14 մլրդ դոլար հատկացնելու մասին օրինագծի վերաբերյալ, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը։

«Մենք շատ ավելի առաջ գնացինք (այդ հարցի քննարկման գործում), քան ես կարծում էի։ Դեռ հնարավորություն կա և, նույնիսկ, հավանական է, որ այս երեկո (տեղական ժամանակով հինգշաբթի օրը) մենք կկարողանանք քվեարկել», - ասել է սենատորը։

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ ԱՄՆ Սենատը ուղեփակել է սնանկության եզրին կանգնած խոշորագույն ամերիկյան ավտոարդյունաբերողներ General Motors-ին, Ford-ին և Chrysler-ին ֆինանսական աջակցության տրամադրումը։

«Ավտոարդյունաբերության ֆինանսավորման և վերակառուցման մասին ակտ» անունը կրող օրինագիծը քվեարկության ժամանակ չի հավաքել հավանության արժանանելու համար անհրաժեշտ 60 ձայնը։ Այժմ, ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, Սենատում վերսկսվել են օրինագծի վերաբերյալ բանավեճերը։

Նախօրեին ձայների մեծամասնությամբ՝ 237 կողմ, 170 դեմ, օրինագիծը հավանության է արժանացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

Սպիտակ տունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմն աջակցում է «Ավտոարդյունաբերության ֆինանսավորման և վերակառուցման մասին ակտին»։

Նախօրեին ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Պերինոն վերջին մի քանի օրերի ընթացքում մշակված և ամերիկյան ավտոարդյունաբերության ճյուղի առողջացմանն ուղղված օրինագիծը համարել է «արդյունավետ և պատասխանատու մոտեցում» այդ խնդրի լուծմանը։

Նրա խոսքերով, օրինագիծը պետք է պաշտպանի ամերիկացի հարկատուներին և ապահովի միայն այն ընկերությունների կարճաժամկետ ֆինանսավորումը, որոնք պատրաստ կլինեն վերակառուցում ձեռնարկել, ինչն անհրաժեշտ է իրենց իսկ շահութաբերության և մրցունակության համար։

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երկուշաբթի ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է մանրազնին ստուգել ավտոմոբիլային ընկերությունների գործունեության բոլոր կողմերը, քանի որ «վատ տեղերում պետք չէ մեծ փողեր ներդնել»։

Անցած շաբաթ General Motors-ը ԱՄՆ մյուս երկու խոշոր ավտոարդյունաբերողներ Ford-ի և Chrysler-ի հետ համատեղ ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել իրենց ընկերությունների վերակառուցման ծրագրերը, միաժամանակ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով խնդրել պետբյուջեից իրենց տրամադրել 34 մլրդ դոլար։

Սակայն ինչպես իր հերթին տեղեկացրել է BBC բրիտանական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան, օրինագծում արվող փոփոխությունների քննարկման արդյունքում Ford ընկերության ղեկավարությունը հրաժարվել է ֆինանսական օգնությունից։ Իր որոշումը նա բացատրել է այն փաստով, որ ի տարբերություն իրենց մրցակիցների, կորպորացիան միջոցների պակաս չունի։

Ավելին, Ford ընկերության ղեկավարության ներկայացուցիչների խոսքերով, Ford-ը շահագրգռված է վարկատուների հետ երկարաժամկետ պայմանավորվածությամբ, այլ ոչ թե նրան տրամադրվող կարճաժամկետ ֆինանսական աջակցությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: