478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման Աֆղանստանում հաղթանակի բանալի է համարում ազգային բանակի ամրապնդումը. Գեյթս
14:51
11 Դեկտեմբերի 2008

ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանում հաղթանակի բանալի է համարում աֆղանական ազգային բանակի շարքերի ամրապնդումն ու ԱՄՆ-ի և Աֆղանստանի գործողությունների համակարգման բարելավումը, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։

«Բարաք Օբամայի վարչակազմի կարծիքով, Աֆղանստանում ամերիկյան ռազմավարության փոփոխության կարևոր պահ է աֆղանական ազգային բանակի ամրապնդումն ու Քաբուլի հետ գործողությունների ավելի լավ համակարգումը՝ անվտանգության ապահովման գործողությունների անցկացման ժամանակ», - ասել է Գեյթսը հինգշաբթի Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի ռազմաբազայում (ISAF), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Գեյթի կարծիքով, աֆղանների որոշակի մասը դժգոհ է, որ ԱՄՆ-ն միայն տեղեկացնում է նրանց իր ծրագրերի մասին՝ գործողությունների ռազմավարության մշակումն իրենց առաջարկելու և այնուհետև համատեղ համաձայնեցնելու փոխարեն։

«Հենց նման երկխոսությունը կնշանակի իսկական գործընկերություն», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ «Սա շատ կարևոր կողմ է, և ես կարծում եմ, որ մեր կուրսը սրբագրման կարիք ունի», - նշել է Գեյթսը։ ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերով, ինքը չի ծրագրում մերկացնել իրաքյան ճակատը՝ արագորեն ռազմական բրիգադներն Աֆղանստան տեղափոխելու նպատակով։

Ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, որ 2009 թ.-ի ամռանը Աֆղանստան կտեղափոխվեն լրացուցիչ երկու ռազմական բրիգադներ։

Այժմ Աֆղանստանի ամերիկյան համակազմում կա 32 հազ. մարդ, որոնցից 20-ը հակաահաբեկչական համակազմի կորիզն է, իսկ 12-ը Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգայի ուժերի (ISAF) կազմում են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը: