484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը
11:33
10 Դեկտեմբերի 2008

Միացյալ Ազգերի կազմակերպությունը չորեքշաբթի ողջ աշխարհում մասշտաբային հանդիսավոր միջոցառումներով նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման վաթսունամյակը։

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով։ Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն», - ասվում է Հռչակագրի առաջին հոդվածում, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ.-ի դեկտեմբերի 10-ին։

Միայն 30 հոդված ունեցող՝ միջազգային չափանիշներով բավականին համառոտ Հռչակագիրն անցած տարիների ընթացքում մեծամասամբ միավորող սկիզբ է դարձել ողջ աշխարհի մարդկանց համար։

Չորեքշաբթի տարբեր սեմինարներ, կոնֆերանսներ, նիստեր և հանդիսավոր արարողություններ կանցկացվեն ՄԱԿ-ի բոլոր բաժանմունքներում և համակարգի կազմակերպություններում՝ Ժնևից և Վիեննայից մինչև Տոկիո և Նայրոբի։ Գլխավոր արարողությունները տեղի կունենան Նյու-Յորքում։ Տեղական ժամանակով ժամը 15։00-ին (Երևանի ժամանակով ժամը 00։00) ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կսկսվի Գլխավոր ասամբլեայի՝ Հռչակագրի 60-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որի ժամանակ պարգևներ կհանձնվեն մարդու իրավունքների ոլորտում, որի  դափնեկիրների անունները ամեն տարի հրապարակում է Գլխավոր ասամբլեայի նախագահը։ Այս տարի երկու մարդ արժանացել են այդ պարգևին հետմահու։ Դա հարձակման հետևանքով զոհված Բենազիր Բհուտոն է՝ Պակիստանի ընդդիմության առաջնորդն ու նախկին վարչապետը և ամերիկուհի միսիոներ Դորոթի Սթենգը։

Դափնեկիրների թվում է Լուիզա Արբուրը, որն ավել վաղ զբաղեցնում էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը, Ռեմզի Քլարկը՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազը, Քերոլին Գոմեսը՝ «Յամայկայի բնակիչները՝ հանուն արդարության» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրն ու տնօրենը, քաղաքացիական պատերազմ վերապրած Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից իրավապաշտպան Դենիս Մուկվենգեն։ ՄԱԿ-ի այս պատվավոր մրցանակին է արժանացել նաև «Human rights watch» հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Նիստի ժամանակ ելույթ կունենան Գլխավոր ասամբլեայի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոքմանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը։

Երեքշաբթի նա ներկայացրել է ողջ վաթսունամյա պատմության ընթացքում Հռչակագրի գործունեության ամփոփումը։ Գերագույն հանձնակատարի կարծիքով, այս փաստաթուղթը, չնայած իր լակոնիկությանը, մարդկության վրա առավելագույն ազդեցությունն է ունեցել։

«Այսօր Հռչակագրում տեղ գտած սկզբունքներն արտացոլված են աշխարհի ավելի քան 90 երկրների սահմանադրություններում և այլ օրենքներում», - հայտարարել է Փիլեյը։ Նա ողջունել է այն փաստը, որ ողջ աշխարհում աճում է հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների թիվը, որոնք ազդում են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված՝ կառավարությունների որոշումների վրա։

Սակայն Հռչակագրում ամրագրված հիմնական իրավունքներն ու ազատությունները դեռևս իրականություն չեն դարձել յուրաքանչուր մարդու համար։ «Այս երկրագնդի  շատ մարդկանց համար Համընդհանուր հռչակագիրը մնում է անկատար խոստում...», - ընդգծել է ՄԱԿ-ի գերագուն հանձնակատարը։

Խոսելով պետությունների կողմից հռչակագրի դրույթների կատարման մասին՝ Փիլեյը, մասնավորապես, կանգ է առել Միացյալ Նահանգների վրա, որը փաստացի բոյկոտում է Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքը։ Գերագույն հանձնակատարը հույս է հայտնել, որ Սպիտակ տուն նոր վարչակազմի մուտք գործելով՝ կավարտվի Խորհրդի աշխատանքում Միացյալ Նահանգների «պասիվ մասնակցության» ութ տարին, և ԱՄՆ-ն «կվերադառնա միջազգային ընտանիք»։ Նա նաև արտահայտվել է Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազայի բանտում մարդու իրավունքների խախտումների փաստերի լուրջ քննություն անցկացնելու օգտին և ողջունել է այդ հաստատությունը փակելու՝ ընտրված նախագահ Բարաք Օբամայի մտադրությունը։

Բացի այդ, Նավանեթհեմ Փիլեյը մտահոգություն է արտահայտել այն փաստի առթիվ, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը կարող է հանգեցնել աշխարհում մարդու իրավունքնեի իրավիճակի վատթարացման։ Նրա խոսքերով, աղքատությունը միաժամանակ մարդու իրավունքենրի խախտման և պատճառ է, և հետևանք։

«Չնայած ողջ մտավախություններին և անորոշությանը, ես ոգեշնչված են Համընդհանուր հռչակագրի 60-ամյա տոնակատարությունների ընթացքում մարդու իրավունքների հարցի նկատմամբ մեծ ուշադրությամբ », - եզրափակել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։