482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Պան Գի Մունը խոստանում է, որ նորոգումից հետո ՄԱԿ-ի շենքն ավելի հարմարավետ կդառնա հաշմանդամների համար
11:04
03 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոստացել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի նորոգման ընթացքում այն դարձնել ավելի հարմարավետ և մատչելի հաշմանդամների համար։

Այս օրը նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, որը համապատասխան հռչակագիր է ընդունել 1992 թ.-ին։ Հռչակագիրը եզրափակում է Միացյալ Ազգերի կազմակերպության հաշմադնամների տասնամյակը (1983-1992)։ Տասը տարի առաջ Գլխավոր ասամբլեան ընդունել է Հաշմանդամների նկատմամբ գործողությունների համաշխարհային ծրագիրը։

Պան Գի Մունը նշել է, որ այս տարի ՄԱԿ-ը շատ բաների է հասել սահմանափակ հնարավորություններով մարդկանց աջակցելու ոլորտում։ Այս առնչությամբ ամենագլխավոր իրադարձություններից մեկը նա անվանել է մայիսին ընդունված Հաշմանդամների իրավունքների մասին համաձայնագիրը։ Սեպտեմբերին, Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելիս, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ին է փոխանցել Ռուսաստանի՝ այդ համաձայնագրին միանալու մասին փաստաթղթերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է անդամ-պետություններին, որ Համաշխարհային կազմակերպությունը միշտ հետամուտ է լինելու հաշմանդամների իրավունքների ապահովման գաղափարին՝ առաջին հերթին պետությունների համար կենսական բոլոր ոլորտներում (քաղաքական, տնտեսական սոցիալական և այլն) նրանց ակտիվ ներգրավման միջոցով։

«Ես խստորեն կոչ եմ անում կառավարություններին և բոլոր շահագրգիռ կողմերին հասնել նրան, որ հաշմանդամներն ու նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները դառնան զարգացման բոլոր գործընթացների անբաժանելի բաղկացուցիչ», -ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Միաժամանակ նա նշել է, որ հաշմանդամների խնդիրների լուծմանը խոչընդոտում է այն փաստը, որ նրանց ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսը կամ 400 մլն մարդ, բնակվում են աղքատ երկրներում։ «Մենք պետք է գործենք ավելի ակտիվ, որպեսզի վերացնենք աղքատության և հաշմանդամության արատավոր շրջանը», - նշել է գլխավոր քարտուղարը։

Նա նաև խոստացել է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար առավելագույնս հարմարավետ դարձնել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը, որտեղ այս տարի 5 տարի ժամկետով հիմնանորոգում է սկսվել։ «Երբ Կենտրոնական հաստատությունների համալիրում հիմնանորոգման գլխավոր ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներն ավարտվեն, այն զինված կլինի ամենաժամանակակից պահանջներին համապատասխանող տեխնիկայով, ինչը վերաբերում է շենքի տարածքի և դրա սահմաններում մատչելիության ապահովմանը։ Այս ամենի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը: