485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհում ամերիկյան նոր առաջնորդության ժամանակն է եկել. Բարաք Օբամա
11:24
02 Դեկտեմբերի 2008

ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման հայտարարել է իր ապագա վարչակազմում ազգային անվտանգության ոլորտի վեց կարևոր պաշտոններում նշանակումների մասին։

«Այս փոփոխական աշխարհում նոր սկզբի ժամանակն է եկել, եկել է ամերիկյան առաջնորդության նոր արևածագի ժամանակը՝ 21-րդ դարի մարտահրավերները հաղթահարելու գործում», - հայտարարել է Օբաման Չիկագոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում նա ներկայացրել է բոլոր վեց թեկնածուներին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր ղեկավարության ներքո կամրապնդի իր ներուժը՝ հակառորդներին պարտության մատնելու և բարեկամներին աջակցելու համար։

Ընտրված նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն իր ապագա վարչակազմում կզբաղեցնի սենատոր դեմոկրատ և ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը։

«Հիլարիի նշանակումն ազդանշան է ընկերներին և թշնամիներին, որը ցույց է տալիս ամերիկյան դիվանագիտությունը նորացնելու և մեր դաշինքները վերականգնելու իմ մտադրության լրջությունը», - ասել է Օբաման

Քլինթոնը, ով հոկտեմբերի վերջին դարձավ 61 տարեկան, ԱՄՆ պատմության մեջ երկրի առաջին նախկին տիկինն է, ով կզբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը։

Շնորհակալություն հայտնելով Օբամային վստահության համար՝ Քլինթոնն ընդգծել է, որ Ամերիկան չի կարող լուծել իր խնդիրներն ու հաղթահարել աշխարհի ճգնաժամերը միայնակ։

Քլինթոնի խոսքերով, «մեր անվտանգությունը, արժեքներն ու շահերը չեն կարող պաշտպանված լինել և առաջ մղվել միայն մեկ ուժի և միայն ամերիկացիների միջոցով»։

Օբաման հայտարարել է նաև, որ իր ապագա վարչակազմում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կմնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։

«Հենց ես ստանձնեմ իմ պաշտոնը, ես կհանձնարարեմ նախարար Գեյթսին և մեր զինված ուժերին նոր առաքելություն՝ պատասխանատվությամբ ավարտել պատերազմը Իրաքում», - հայտարարել է Օբաման։

Այս պահի դրությամբ Գեյթսը Բուշի հանրապետական վարչակազմի միակ ներկայացուցիչն է, ով կպահպանի իր պաշտոնը դեմոկրատ նախագահ Օբամայի վարչակազմում։

Օբաման հայտարարել է նաև, որ իր ապագա վարչակազմում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական կնշանակվի Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնական զինված ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության նախկին ղեկավար, ԱՄՆ ծովային հետևակազորի պահեստի գեներալ Ջեյմսը Ջոնսը։

64-ամյա Ջոնսն անցյալ տարի գլխավորում էր ԱՄՆ կոնգրեսի կողմից ստեղծված Իրաքում անվտանգության ուժերի հանձնաժողովը, ինչպես նաև այժմ Մերձավոր Արևելքում ԱՄՆ պետքարտուղարի անվտանգության հարցերով հատուկ դեսպանորդն է։

Օբաման հայտարարել է, որ ազգային անվտանգության իր ապագա «թիմի» կազմում  ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի Սյուզն Ռայսը, ներքին անվտանգության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ջանեթ Նապոլիտանոն, իսկ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնները՝ Էրիկ Հոլդերը։

Քլինթոնի, Ջոնսի, Ռայսի, Նապոլիտանոյի և Հոլդերի նշանակումները պետք է հաստատվեն ԱՄՆ սենատի կողմից այն բանից հետո, երբ իրենց թեկնածությունները ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Օբաման պաշտոնապես կներկայացնի հաստատման։

Գեյթսի թեկնածությունը սենատի հաստատումը չի պահանջում, քանի որ նա պահպանում է իր նախկին պաշտոնը։

Օբաման կստանձնի իր պաշտոնը 2009 թ.-ի հունվարի 20-ին կայանալիք երդման արարողության ժամանակ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։