484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման կհայտարարի պետքարտուղարի, Պենտագոնի ղեկավարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նշանակումների մասին
11:03
01 Դեկտեմբերի 2008

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Չիկագոյում մամուլի ասուլիս կանցկացնի, որի ժամանակ կհայտարարի իր ապագա վարչակազմի կարևոր պաշտոններում` ազգային անվտանգության բնագավառում, ինչպես նաև պետքարտուղարի և Պենտագոնի ղեկավարի պաշտոններում, նշանակումներ կատարելու մասին, լրագրողներին է տեղեկացրել Օբամայի անցումային վարչակազմի շտաբի ներկայացուցիչը։

Երևանի ժամանակով ժամը 19։40-ին սկսվող մամուլի ասուլիսին Օբամայի հետ ներկա կլինի դեմոկրատ սենատոր և ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը, ում թեկնածությունը Օբաման կառաջադրի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, ում Օբաման իր վարչակազմում կառաջարկի մնալ նույն պաշտոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Քլինթոնի և Գեյթսի նշանակումների հետ միաժամանակ Օբաման կհայտարարի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի պաշտոնում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնական զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամատարության նախկին ղեկավար, ծովային հետևակազորի պաշտոնաթող գեներալ Ջեյմսը Ջոնսի նշանակման մասին։

Քլինթոնի, Գեյթսի և Ջոնսի նշանակումների մասին Օբամայի որոշումը ստացել է նաև Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարի աջակցությունը։

«Սա հիանալի ընտրություն է (Օբամայի)։ Կարծում եմ, որ այն ուժեղ թիմ կլինի», - հայտարարել է Լուգարը կիրակի ABC հեռուստաընկերության եթերում։

Միաժամանակ սենատոր Լուգարը տեղեկացրել է, որ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի ապագա նախագահ, դեմոկրատ սենատաոր Ջոն Քերին ևս Քլինթոնի, Գեյթսի և Ջոնսի նշանակումների մասին Օբամայի որոշումը ճիշտ է համարում։

«Կարծում եմ, որ հանձնաժողովի ապագա նախագահ սենատոր Քերին նույն կերպ է մտածում», - ասել է Լուգարը։

Երկուշաբթի կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման կհայտարարի նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում ազգային անվտանգության հարցերով իր ներկա խորհրդական Սյուզան Ռայսի, ներքին անվտանգության նախարարի պաշտոնում Արիզոնա նահանգի նահանգապետ Ջանեթ Նապոլիտանոյի նշանակման մասին, ինչպես նաև կառաջադրի փաստաբան Էրիկ Հոլդերի թեկնածությունը ԱՄՆ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոններում։

Բոլոր վեց նշանակումները պետք է հաստատվեն ԱՄՆ սենատի կողմից այն բանից հետո, երբ ստանձնելով նախագահի պաշտոնը՝ Օբաման իր կողմից առաջադրված թեկնածությունները պաշտոնապես կուղղի նման հաստատման։

Օբաման կստանձնի իր պաշտոնը 2009 թ.-ի հունվարի 20-ին ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության ժամանակ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։