485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման կողմնորոշվել է պաշտպանության նախարարի և հետախուզության ղեկավարի թեկնածությունների հարցում
11:29
26 Նոյեմբերի 2008

ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել իր ապագա վարչակազմում ազգային անվտանգության ոլորտում կարևոր պաշտոնների թեկնածությունների առնչությամբ՝ ներառելով Պենտագոնի ղեկավարի և ազգային հետախուզության տնօրենի պաշտոնները, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։

Օբաման նվազագույնը մեկ տարով իր պաշտոնում է թողնում  ԱՄՆ պաշտպանության ներկայիս նախարար Ռոբերտ Գեյթսին, ով աղբյուրների տվյալներով, արդեն տվել է նոր նախագահի վարչակազմում մնալու իր համաձայնությունը։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնական զինված ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության նախկին ղեկավար, ԱՄՆ ծովային հետևակազորի պահեստի գեներալ Ջեյմսը Ջոնսը, Օբամայի որոշմամբ, կդառնա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական։

Օբաման ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի, Նահանգների՝ 16 հատուկ ծառայություններից բաղկացած «հետախուզական միության» ղեկավարի պաշտոնում կնշանակի ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարության նախկին ղեկավար, ծովակալ Դենիս Բլերին։

Ընտրված նախագահի ազգային անվտանգության հարցերով ներկայիս խորհրդական Սյուզեն Ռայսը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ։

Ակնկալվում է, որ Օբաման կհայտարարի ազգային անվտանգության ոլորոտում բոլոր նշանակումների մասին մեկ «փաթեթով» դեմոկրատ սենատոր և ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակելու մասին հայտարարելու ժամանակ և կանի դա Գոհունակության տոնից, որը նշվում է ԱՄՆ-ում հինգշաբթի և դրան հաջորդող հանգստյան օրերից անմիջապես հետո, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: