486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի նշանակման մասին կհայտարարի Գոհության տոնից հետո. ԶԼՄ
11:40
21 Նոյեմբերի 2008

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հայտարարել իր նոր վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նշանակման մասին և այդ մասին կհայտարարի, ինչպես ակնկալվում է, ԱՄՆ-ում հաջորդ հինգշաբթի նշվող համազգային տոնից՝ Գոհության օրվանից հետո, հաղորդել են «ABC» և «FOX» հեռուստաընկերությունները, ինչպես նաև «Washington Post» թերթը, որոնք այս տեղեկությունը ստացել են հինգշաբթի ուշ երեկոյան Օբամայի անցումային վարչակազմի շտաբի ներկայացուցիչներից, ինչպես նաև Օբամայի օգնականներից։

Նախորդ շաբաթ Չիկագոյում Օբամայի և Քլինթոնի գաղտնի հանդիպման մասին ԶԼՄ-ներում առաջին «արտահոսքից» հետո, երբ ԱՄՆ ընտրված նախագահը հարցրել է նախկին առաջին տիկնոջից, թե կցանկանար արդյոք դառնալ պետքարտուղար իր նոր վարչակազմում, մամուլում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Օբամայի շտաբը սկսել է Հիլարի Քլինթոնի և նրա ամուսին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի բոլոր գործնական կապերի ստուգումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հինգշաբթի երեկոյան Քլինթոնների ընտանիքի հետ կապված ստուգման բոլոր հարցերը կարգավորվել են, և այժմ Օբաման պատրաստ կլինի հայտարարել ԱՄՆ արտաքին գերատեսչությունը գլխավորելու մասին Հիլարի Քլինթոնին արված իր առաջարկութայն մասին, տեղեկացրել են Օբամայի շտաբի ներկայացուցիչները։

Այդ ներկայացուցիչների տվյալներով, ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված պաշտոններին որևէ այլ նշանակումներ Օբամայի վարչակազմում չեն սպասվում Գոհության տոնից առաջ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։