484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սոմալիի ծովահենները 2008 թվականին ստացել են մինչև 30 մլն դոլար փրկագին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
11:40
20 Նոյեմբերի 2008

Սոմալիի ափամերձ տարածքում քաղաքացիական նավեր զավթող ծովահենները 2008 թվականի սկզբից որպես փրկագին ստացել են 25-30 մլն դոլար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում, որը տարածվել է չորեքշաբթի երեկոյան Համաշխարհային կազմակերպության կենտրոնական գրասենյակում։

Հինգշաբթի ՄԱԿ ԱԽ-ն պլանային նիստի ժամանակ կքննարկի Ադենյան ծոցի և Հնդկական օվկիանոսի Աֆրիկայի հյուսիս-արևելյան ափամերձ շրջանի ջրային տարածքում ծովահենների ակտիվության կտրուկ աճի հետ կապված իրավիճակը։ Նիստի նախօրեին Մեծ Բրիտանիան հանդես էր եկել մի բանաձևի նախագծով, որտեղ խոսվում է ծովահենների նկատմամբ պատժամիջոցների խստացման, ինչպես նաև ծովահենների հետ կապված անձանց և կազմակերպությունների նկատմամբ զենք, ռազմամթերք և տեխնիկա տեղափոխելու էմբարգո կիրառելու և նման անձնաց ու կազմակերպությունների հաշիվները սառեցնելու մասին։

«Նախնական գնահատականներով, 2008 թվականի սկզբից փրկագնի տեսքով ծովահեններին վճարվել է 25-30 մլն դոլար», - նշվում է գլխավոր քարտուղարի զեկույցում։ Այս գումարն իր մեջ չի ներառում այն միջոցները, որոնք կարող են «հաջողության ջենթլմեններին» փոխանցվել որպես փրկագին՝ նրանց մոտ գերության մեջ գտնվող 17 նավերի համար, որոնցում կա, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սոմալիում ծովահենային բիզնեսի բարգավաճման գլխավոր պատճառը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համարում է երկրի տնտեսական վատ վիճակը, որն արդեն մեկուկես տասնյակ տարի է, ինչ գտնվում է քաղաքացիական պատերազմի իրավիճակում։

Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) տվյալներով, 2008 թվականին Սոմալիի ծովահենները զավթել են արդեն 39 նավ՝ 95 հարձակում կատարելով Աֆրիկայի արևելյան ափամերձ շրջանում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: