485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երկրի բնակչությունը մինչև 2050 թ.-ը կավելանա գրեթե մեկուկես անգամ. ՄԱԿ
11:21
13 Նոյեմբերի 2008

Երկիր մոլորակի բնակչությունը 2050 թ.-ին, այս տարվա համեմատ, կավելանա գրեթե մեկուկես անգամ և կկազմի 9 միլիարդ 191 միլիոն 300 հազ. մարդ։ Չորեքշաբթի նման կանխատեսում է արել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ներկայացնելով մոլորակի բնակչության իրավիճակի մասին իր նոր զեկույցը։

Փաստաթղթի համաձայն, հիմնական աճը տեղի կունենա Աֆրիկայի երկրների հաշվին, որտեղ բնակչության թվի աճի միջին ցուցանիշը կկազմի 2,3 տոկոս։ Սև մայրցամաքի ամենաբնակեցված երկիրը կդառնա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որտեղ 2050 թ.-ին կբնակվի ավելի քան 186 մլն մարդ (ընթացիկ տարվա 64,7 միլիոնի դեպքում)։

Ասիայի համար աճի ավելի դանդաղ տեմպեր են կանխատեսվում՝ ընդամենը 1,1 տոկոս։ Ընդ որում, ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրի՝ Չինաստանի բնակչությունը 42 տարում 100 միլիոնից քիչ աճ կունենա։ Այժմ ՉԺՀ-ում 1 մլրդ 336 միլիոն բնակիչ կա, իսկ 2050 թ.-ին Չինաստանի բնակչությունը կկազմի «ընդամենը» 1 միլիարդ 408 միլիոն։ Այդ ժամանակ Հնդկաստանն արդեն առաջ կանցնի Չինաստանից և կդառնա համաշխարհային առաջնորդ. կանխատեսվում է, որ 2050 թ.-ին Հնդկաստանում կբնակվի 1 միլիարդ 659 միլիոն մարդ (այժմ բնակվում է 1 միլիարդ 186 միլիոն մարդ)։

Նախկին ԽՍՀՄ երկրների թվում, որոնք ընդգրկված են անցումային տնտեսություն ունեցող պետությունների կատեգորիայում, Ռուսաստանը կմնա ամենաբնակեցվածը, սակայն նրա բնակչությունը կկրճատվի 34 միլիոնով ՝ ներկայիս 141,8 միլիոնից 2050 թ.-ին դառնալով 107,8 միլիոն։ Մեկուկես անգամ կկրճատվի Ուկրաինայի բնակչության թիվը՝ 45,9 միլիոնից դառնալով 30,9 միլիոն։ Բելառուսում ևս կանխատեսվում է անկում՝ 9,6 միլիոնից մինչև 7 միլիոն բնակիչ։ Բացասական հատվածում են նաև Վրաստանը, Հայաստանն ու Մոլդովան, որտեղ կանխատեսվում են բնակչության թվի անկման ամենակտրուկ տեմպերը՝ տարեկան 0,8 տոկոս՝ 3,8 միլիոնից մինչև 2,9 միլիոն։

ԱՊՀ տարածքում բնակչության աճ կգրանցվի Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում, որը կդառնա բնակչության թվի աճի տեմպերի առաջնորդ՝ տարեկան 1,5 տոկոս՝ ներկայիս 6,8 միլիոնից 2050 թ.-ին դառնալով 10,8 միլիոն։

Եվրոպայում ժողովրդագրական իրավիճակը կփոխվի ոչ այդքան կտրուկ տեմպերով, սակայն բացասական առումով։ 2050 թ.-ին եվրոպացիների թիվը կկրճատվի՝ այժման 731 միլիոնից դառնալով 664 միլիոն (չհաշված նախկին ԽՍՀՄ 12 երկրները և Բալթյան հանրապետությունները)։ Հին Աշխարհի միայն մեկ երկրում տարեկան աճը կգերազանցի 1 տոկոսը (Իռլանդիայում այն կկազմի 1,8 տոկոս), միաժամանակ տասը պետություններում կգրանցվեն բացասական ցուցանիշներ։ Մաենավատ կանխատեսումը Բուլղարիայինն է՝ մինուս 0,7 տոկոս։

Եվրոպայի ամենաբնակեցված երկիրը, չնայած բնակչության ամենամյա կրճատումներին, կմնա Գերմանիան՝ 74,1 միլիոն՝ 2008 թ.-ի 82,5 միլիոնի դեպքում։

ԱՄՆ-ի բնակչությունը կհասնի 402 միլիոնի, ընդ որում ամեն տարի ամերիկացիները կավելանան 1 տոկոսով (այժմ երկրում բնակվում է 308 միլիոն մարդ)։ Արևմտյան կիսագնդում Միացյալ Նահանգները կպահպանի այս ցուցանիշով առաջատարի դիրքը։ Նրան հետևում է Բրազիլիան, որտեղ բնակչության թիվը կավելանա՝ այժմյան 194 միլիոնից հասնելով 254 միլիոնի, այնուհետև գալիս է Մեքսիկան, որտեղ կանխատեսվում է 107 միլիոն՝ այժմյան 132 միլիոնի դեպքում։

Ավստրալիայում բնակչության թիվը ևս կավելանա՝ 21 միլիոնից 2050 թ.-ին դառնալով 25 միլիոն, նորզելանդացիները կավելանան մեկ միլիոնով՝ 4,2 միլիոնից դառնալով 5,2 միլիոն, Օվկիանիայի կղզիների վրա գտնվող պետությունների բնակչությունը 42 տարում կավելանա 14 միլիոնով՝ 34,7 միլիոնից դառնալով 48,7 միլիոն։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։