483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
19:12
05 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նախօրեին հանդիպել է ԻԻՀ-ում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգից։

Հանդիպման ընթացքում  նախագահ Ահմադինեժադը նշել է, որ Իրանի բոլոր համայնքները, ներառյալ հայ համայնքը, կողք-կողքի և խաղաղությամբ են ապրում միմյանց հետ։ «Իրանի կրոնների և համայնքների բոլոր հետևորդները միասին կիսում են ուրախությունն ու ցավը, ձգտում են  իրենց երկրի առաջադիմությանն ու վերակառուցմանը»։

«Ինչպես մահմեդականները, այնպես էլ  քրիստոնյաները հավատում են  տիեզերական փրկիչի գալստին, հենց սա էլ այս կրոնների հետևորդների միասնության միաբանման խորհրդանիշն է »,- ավելացրել է նա։

Խոսելով  20-րդ դարի անարդար վարչակարգերի  կողմից մղված պատերազմների և ժողովուրդների  դեմ իրականացրած ցեղասպանությունների մասին՝ նախագահ Ահմադինեժադն ընդգծել է, որ  հավատացյալները կարող են կառուցողական դեր խաղալ այդ ողբերգությունները կասեցնելու հարցում։

Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Իրանում  համայնքների և կրոնական հավաքականությունների, ներառյալ հայերի և մահմեդականների միջև տիրող խաղաղ գոյակցության համար։

Նա նշել է, որ հայերը, խոր արմատներ ունենալով Իրանում, ապրում են իրանական ժողովրդի հետ խաղաղությամբ և եղբայրաբար։

Կիլիկիո Հայ Կաթողիկոսությունը Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսություններից մեկն է։ Կիլիկիո Կաթողիկոսության իրավասության տակ են գտնվում Միջին Արևելքում, Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում գտնվող թեմերը, վարչական կենտրոնը գտնվում է Լիբանանի Անթիլիաս քաղաքում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: