480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կքննարկի գլոբալ ճգնաժամը համաշխարհային տնտեսության տեսաբանների հետ
10:45
23 Հոկտեմբերի 2008

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը աշխարհի հինգ առաջատար տնտեսագետներին հատուկ խորհրդակցության է հրավիրել, որը նվիրված է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցերին, չորեքշաբթի տեղեկացրել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Մոնտասը։

Նրա խոսքերով, սեմինարին, որը կանցկացվի հինգշաբթի ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, կմասնակցեն տնտեսագիտության գծով նոբելյան մրցանակակիր և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Ստիգլիցը, Կոլումբիայի համալսարանի նրա գործընկեր Ջեֆրի Սակսը, տնտեսության մեջ «շոկային թերապիայի» բնագավառում իր հետազոտություններով հայտնի, ԱՄՀ-ի նախկին գլխավոր տնտեսագետ, այժմ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քենեթ Ռոգովը, Հարվարդի համալսարանին կից Ջոն Քենեդու անվան Կառավարման դպրոցի քաղաքական տնտեսագիտության պրոֆեսոր Դանի Ռոդրիկն ու Գլոբալ զարգացման հետազոտական կենտրոնի տնօրեն Նենսի Բարդսալը։

Մոնտասի խոսքերով, այլ հարցերի թվում գլխավոր քարտուղարը մտադիր է համաշխարհային տնտեսության նշանավոր դեմքերի հետ քննարկել ֆինանսական ճգնաժամի հետևանքները մեղմելու տարբերակները՝ ՄԱԿ-ի գործունեության համար, Պան Գի Մունը ցանկանում է հատուկ ուշադրություն դարձնել Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ ջանքերին (աշխարհի ամենաաղքատ երկրներին օգնություն տրամադրելը՝ դրանց զարգացման նպատակով, սովի խնդրի լուծումն ու աղքատության հաղթահարումը), ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին։

Ինչպես ընդգծել է Միշել Մոնտասը, գլխավոր քարտուղարը ելնում է նրանից, որ, չնայած ֆինանսական ճգնաժամին, դոնոր-երկրները չպետք է հրաժարվեն Զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ իրենց պարտականություններից, և միջազգային հանրությունը պետք է գործի համերաշխության ոգով։

«Բնակչության ամենաաղքատ շերտերն ամենախոցելին են։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի այսօրվա ֆինանսական ճգնաժամը վաղը վերածվի ձգձգվող հումանիտար ճգնաժամի», - մեջբերել է Պան Գի Մունի խոսքերը գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։
21:01
11 Նոյեմբերի 2016
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»: