477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Չինական կաթի նոր խմբաքանակներն անվտանգ են առողջության համար. կառավարություն
11:29
20 Հոկտեմբերի 2008

Չինական արտադրության կաթի նոր խմբաքանակներն անվտանգ են առողջության համար, երկուշաբթի հաղորդում է «Չժունգո վան» տեղեկատվական ծառայությունը՝ հղում անելով ՉԺՀ որակի վերահսկողության, ստուգման և կարանտինի պետական  վարչության տվյալներին։

Իշխանությունները թեստավորել են ՉԺՀ 22 քաղաքների 66 արտադրողների մանկական կաթնամթերքի խառնուրդները։ Սեպտեմբերի 14-ից հետո արտադրված այդ մթերքից և ոչ մեկը չի պարունակել մելամին, որն ազդում է երեխաների երիկամների վրա։

Չինական կառավարությունը կաթի և կաթնամթերքի մեջ մելամինի պարունակության խիստ նորմեր է սահմանել։ Մանկական կաթնամթերքի խառնուրդներում այս տարրի քանակությունը մեկ կիլոգրամի չպետք է գերազանցի մեկ միլիգրամը, այլ կաթնամթերքներում՝ 2,5 միլիգրամից ոչ ավել։

ՉԺՀ-ում կաթի որակին հատուկ ուշադրություն է դարձվում այն բանից հետո, երբ սեպտեմբերի սկզբին Չինաստանում բացահայտվել էին փոքր տարիքի երեխաների շրջանում միզաքարային հիվանդության փաստեր, որն առաջացել էր «Սանլու» չինական ընկերության արտադրանքի կաթնային չոր խառնուրդների օգտագործումից։ Ընկերությունը մանկական սննդի արտադրության մեջ օգտագործել էր մելամին՝ քիմիական նյութ, որն օգտագործվում է պլաստիկի պատրաստման համար՝ մթերքի մեջ պրոտեինի պարունակության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Մելամին պարունակող մանկական կաթնամթերքի խառնուրդների պատճառով երկրում տուժել է ավելի քան 50 հազ. երեխա։ Ամենաքիչը երեք երեխա մահացել է, շուրջ հինգ հազարը մինչև այժմ գտնվում է հիվանդանոցում։

Մինչև սեպտեմբերի 14-ն արտադրված չինական կաթնամթերքի թեստավորումը  ցույց է տալիս, որ մելամինի օգնությամբ իրենց արտադրանքի մեջ պրոտեինի մակարդակը բարձրացրել են ևս 22 չինական ընկերություններ։

Մելամին է նաև հայտնաբերվել մի շարք չինական արտադրողների հեղուկ կաթի մեջ, համաշխարհային արտադրողների՝ Չինաստանի գործարաններում արտադրված շոկոլադեղենում։

«Մելամինային սկանդալից» հետո մի շարք երկրներ արգելք են մտցրել Չինաստանից կաթնամթերք պարունակող արտադրանքի ներմուծման նկատմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: