478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամը նոյեմբերի 8-ին կպաշտպանի իր տիտղոսը Ռաուլ Մարկեսի դեմ մենամարտում
14:30
16 Հոկտեմբերի 2008

Մինչև 72,6 կգ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նոյեմբերի 8-ին կմենամարտի այդ տիտղոսին հավակնող, ամերիկացի Ռաուլ Մարկեսի դեմ, հաղորդում է allboxing.ru. կայքը։

Ավելի վաղ՝  հոկտեմբերի 4-ին Գերմանիայի Բամբերգե քաղաքում կայանալիք մենամարտը տեղափոխվել էր՝ Աբրահամի վատառողջության պատճառով. նա  մենամարտի նախօրեին վարակվել էր վիրուսով։

«Ինձ ծանր մենամարտ է սպասվում Մարկեսի դեմ։ Նա շատ փորձառու և ուժեղ մրցակից է, և հաղթանակ տանելու համար ես պետք է ցույց տամ այն ամենը, ինչի ընդունակ եմ», - հայտարարել է Աբրահամը։ Նա ավելացրել է, որ այս հաղթանակից հետո իր թիմը կկարողանա պատրաստվել WBC և WBO վարկածներով տիտղոսակիր Քելի Պավլիկի հետ մենամարտի կազմակերպմանը։

Աբրահամի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուեռլանդը նշել է, որ Պավլիկի ներկայացուցիչները հանկարծակի կորցրել են հետաքրքրությունը իր սանի հետ  մենամարտի նկատմամբ։

«Մենք արդեն համաձայնեցրել էինք այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են մենամարտի օրը՝ հունվարի 24-ը և հոնորարի չափը, սակայն այն բանից հետո, երբ Արթուրը նոկաուտի ենթարկեց Էդիսոն Միրանդային, մենք ոչ մի լուր չունենք Պավլիկի ներկայացուցիչների կողմից», - պատմել է Զուեռլանդը։

Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1979թ.-ին։ Այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում, հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո՝ 72,6 կգ. քաշային կարգում։ Աբրահամը նվաճել է մինչև 72,6 կգ քաշային կարգում IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը 2005 թ.-ին։

2008 թ.-ի հունիսի նա պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում։ Աբրահամն ունի 27 հաղթանակ 27 մենամարտում (22-ը՝ նոկաուտով)։

Ռաուլ մարկեսն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 46 մենամարտ՝ հաղթանակ տանելով 41-ում (29-ը՝ նոկաուտով)։ Նա ծնվել է Մեքսիկայում, այժմ բնակվում է Տեխասում (ԱՄՆ)։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։