480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+26
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակ տունը դեմ է Գուանտանամոյի գերիներին ԱՄՆ տարածք տեղափոխելուն
10:52
08 Հոկտեմբերի 2008

ԱՄՆ նախագահի վարչակազմը չորեքշաբթի անհամաձայնություն է հայտնել Գուանտանամոյի բազայից 17 չինացիների ազատման և դրանց Միացյալ Նահանգների տարածք տեղափոխելու մասին ամերիկյան դատարանի՝ ավելի վաղ ընդունված վճիռի վերաբերյալ, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։

Երեքշաբթի ԱՄՆ դաշնային դատարանը վճիռ է ընդունել Գուանտանամոյում տեղակայված ԱՄՆ ռազմական բազայում բանտարկության մեջ գտնվող 17 չինացի-ույգուրների ազատման մասին։ Դատարանը ղեկավարվում էր նրանով, որ նրանց հանդեպ մեղադրանք չէր ներկայացվել, իսկ առանց մեղադրանքի ներկայացման երկարատև բանտարկությունը հակասում է Սահմանադրությանը։

Սակայն Սպիտակ տունը չի համաձայնել նման որոշման հետ՝ վստահեցնելով, որ այն վտանգավոր նախադեպ է ստեղծում Գուանտանամոյի այլ բանտարկյալների համար՝ «սեպտեմբերի 11-ի հարձակման ծրագրավորման մեջ կասկածվող ԱՄՆ թշնամիների համար, ովքեր ևս կարող են փորձել հայտնվել ԱՄՆ-ում»։

Ույգուրները, որոնց ազատման մասին վճիռ է կայացրել ամերիկյան դատարանը, պատկանում են Գուանտանամոյի 23 բանտարկյալների թվին, որոնց ամերիկյան իշխանությունները դիտարկում են որպես պոտենցիալ «ոչ վտանգավոր», սակայն որոնց չի կարելի հայրենադարձել, քանի որ հայրենիքում նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Որոշ գնահատականների համաձայն՝ հենց այս բանտարկյալների ճակատագրերի անորոշությունը թույլ չի տալիս փակել Գուանտանամոյի բանտը։

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Բուխարեստում ապրիլի 2-4-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին կողմ էր արտահայտվել ապագայում Գուանտանամոյի ամերիկյան բանտի փակմանը, որտեղ պահվում են ահաբեկչության կասկածանքով մի քանի հարյուր բանտարկյալներ։ Նրանք մի քանի տարի է, ինչ գտնվում են այնտեղ առանց դատարանի որոշման։

ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է տեղափոխել գերիներին երկրի տարածքում գտնվող այլ ռազմական բանտեր։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: