478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների հեռուստաբանավեճում հաղթեց դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը. հարցում
11:31
03 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների՝ հանրապետական Սառա Փեյլինի և դեմոկրատ  Ջոզեֆ Բայդենի միջև հեռուստաբանավեճերում հաղթանակ է տարել Ջոզեֆ Բայդենը, ցույց է տվել հասարակական կարծիքի համազգային հարցումը, որն անցկացվել է Սի-Էն-Էն (CNN) հեռուստաալիքի պատվերով Opinion Research Corporation սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված բանավեճերի ավարտից անմիջապես հետո։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեբատներին հետևող ամերիկացիների 51 տոկոսի կարծիքով, հաղթել է սենատոր-դեմոկրատ Բայդենը։ Ալյասկա նահանգի նահանգապետ, հանրապետական Սառա Փեյլինին հաղթող է համարել ամերիկացիների 36 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ հարցվածների 52 տոկոսը հայտարարել է, որ իրենց կարծիքով, Բայդենն ավելի լավ էր ներկայացնում իր տեսակետը, քան Փեյլինը (36 տոկոս)։ Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ էր ավելի հմայիչ այս դեբատներում՝ հարցվածների 54 տոկոսը նշել է Փեյլինի անունը, մինչդեռ Բայդենին ավելի հմայիչ է անվանել հարցվածների 36 տոկոսը։

Պատասխանելով այն հարցին, թե երկու թեկնածուներից ո՞վ ավելի լավ կկատարի նախագահի պարտականություններն անհրաժեշտության դեպքում, 87 տոկոսը նշել է Բայդենին և 42 տոկոսը՝ Փեյլինին։

ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներ սենատոր-դեմոկրատ Բարաք Օբաման և սենատոր-հանրապետական Ջոն Մակքեյնը նախօրեին հաստատել էին, որ ուշադիր կհետևեն իրենց քաղաքական գործընկերների մարտին հեռուստացույցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։