481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի հարցով «վեցյակը» մոտ օրերս կհավաքվի քաղաքական տնօրենների մակարդակով. Ֆրանսիայի ԱԳՆ
12:04
25 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի հարցով «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) հանդիպումը քաղաքական տնօրենների մակարդակով տեղի կունենա մոտ օրերս՝ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետաձգված խորհրդակցության փոխարեն։

Այդ մասին չորեքշաբթի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում լրագրողներին հայտնեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ցանկանում ենք, որ այդ հանդիպումը կայանա»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆրեդերիկ Դեզանոն՝ նշելով, որ նիստը չեղյալ էր հայտարարվել Ռուսաստանի պահանջով։

Ըստ նրա, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները չորեքշաբթի հայտնեց այդ ցանկության մասին իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովին։

«Մենք վստահ ենք, որ «վեցյակի» ձևաչափը Իրանի միջուկային ծրագրի սպառնալիքը  կանխելու համար տեղին և հետևողական է»,- ավելացրեց Դեզանոն՝ տեղեկացնելով, որ «վեցյակի քննարկումները կշարունակվեն Նյու Յորքում՝ ԱԳՆ քաղաքական դեպարտամենտների տնօրենների մակարդակով»։

Երեքշաբթի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, վերահաստատեց, որ իր երկիրը մտադիր չէ կատարել ատոմային ոլորտում  գործունեությունը դադարեցնելու պահանջները, քանի որ Թեհրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: